Ինգա եւ Անուշ Արշակյանների հարցազրույցից հետո ես ինքս էլ չէի պատկերացնում, որ այդպիսի աղմուկ կբարձրանա, այդքան վիրավորանքներ կհնչեն, լուտանքներ կթափեն աղջիկների հասցեին: Շատ եմ ցավում ստեղծված իրավիճակի համար: Այս 2 օրվա ընթացքում ահավոր ապրումների մեջ էի, որովհետեւ չէի ուզենա, որ իմ հրապարակման պատճառով երգչուհիների 14 տարվա աշխատանքը փոշիացվեր, որ նրանց հասարակությունը սկսեր այլ աչքով նայել:
Եթե «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ քույրերը չհայտարարեին, որ «հերյուրանք է», իրենք այդպիսի բան չեն ասել, ես սենսացիա եմ արել, խեղաթյուրել եմ խոսքերը, հավանաբար ձայնագրությունը չէի հրապարակի: Համոզված էի, որ Անուշը պարզապես միտքը սխալ է ձեւակերպել եւ ներողություն կխնդրի:
Քիչ առաջ «Ազատություն» ռ/կ-ի ֆեյսբուքյան ասուլիսում Արշակյան քույրերը ներողություն խնդրեցին իրենց խոսքերի համար եւ ընդունեցին, որ թյուրիմացություն է եղել, որ չեն ուզեցել այդպես արտահայտվել, ստացվել է: Բայց դա եղավ միայն ձայնագրությունը հրապարակելուց հետո:
Իսկ ինչ կլիներ, եթե հանկարծ ձայնագրության մեջ չլսվեր այն հատվածը, որտեղ նա խոսում է հոգեկան հիվանդների նկատմամբ հակակրանքի մասին: Եթե ձայնագրություն չունենայի, ես հաստատ ինքնասպան կլինեի: Ու այդ հարցում ինձ չէր օգնի ոչ ոք, հետ չէին պահի անգամ իմ երեխաները: Դա կլիներ իմ վերջը, իմ աշխատանքի վերջը, իմ կյանքի վերջը: Իմ փոխարեն կամաչեր խմբագիրս, ես ոչ մի կերպ չէի կարողանա ապացուցել, որ ճիշտ եմ, ֆեյսբուքում եւ ամենուր կսկսեին լրագրողների հասցեին ամենավերջին խոսքերն ասել, մնացածը չեմ էլ ուզում պատկերացնել:
Այս 2 օրը իսկապես շատ ցավոտ էր, բայց դա ինձ եւս մեկ անգամ ցույց տվեց, որ բառերի նկատմամբ պետք է շատ զգույշ լինել, բառերը պետք է ընտրել մեծ զգուշությամբ: Յուրաքանչյուր բառ կարող է կործանել մարդու, հողին հավասարեցնել տարիների աշխատանքը եւ հակառակը: Կապ չունի, թե ով է իրեն թույլ տալիս բառեր շաղ տալ՝ լրագրող, երգիչ, քաղաքական գործիչ…:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ Ingaanush.am-ի
Անկեղծ ասած՝ այս քույրերը անտաղանդ չեն ու իրենց Եվրատեսիլի ելույթն էլ վատ չէր: Բայց հատկապես Հայաստանի պես երկրներում հատկապե՛ս արվեստագետները/շոու-բիզնեսի անդամները պիտի՛ գիտակցեն,որ միայն բեմում կանգնելով չի: Արվեստի ԻՍԿԱԿԱՆ ֆունկցիան/նպատակը նաև հանդուրժողականություն սերմանելն է բոլո՛ր տեսակի փոքրամասնությունների հանդեպ՝ լինի դա ազգային,սեռական թե սոցիալական փոքրամասնություն:
Ժողովուրդ, հանգստացեք: Ինքնասպան լինելս որն է.
Այո, բառերի նկատմամբ պետք է զգույշ լինել, բառերն ընտրել զգուշությամբ…երևի մտքերն էլ…
Անհրաժեշտ է ընդամենը ավելի լուրջ թեմաներ շոշափել, այլ ոչ թե սենսացիաներ փնտրել, ինքնասպանության անհրաժեշտություն էլ չի լինի: Վերջին օրերին ումից ինչ ոլորտում հարցազրույց եք վերցնում, Կոնչիտայից եք հարցնում: Սա վերաբերում է գրեթե բոլոր լրագրողներին բոլոր լրատվական կայքերում: Հասկացանք: Բավական է:
Հ.Գ. ՈՒ մինչ հարցազրույց վերցնելը հարկ է զրուցակցի անունը հստակ իմանալ, այլ ոչ թե հարցազրույցի վերջում ճշտել՝ դա Անու՞շն էր, թե՞ Ինգան:
Հարգելի Մարիամ, չեմ կարծում, թե շատ արտառոց էր «Եվրատեսիլի» հայկական ժյուրիի անդամներից իրենց քվեարկության եւ մրցույթի հաղթողի մասին հարցնելը: Եվ կներեք, քույրերին շատերն են շփոթում եւ ինքս էլ միայն հատկապես այս պատմությունից հետո հստակ պարզեցի, թե նրանցից ով է Անուշը, իսկ ով՝ Ինգան:
Դուք փաստորեն արդարացնում եք փնթիությունը ասելով որ շատերն են շփոթում, իսկ եթե մի փոքր բարեխիղճ լինի մարդն իր գործում, այդ դեպում շատերից քչերը կմնան, որ կշփոթեն:
Չեմ կարծում, թե այս պատմությունից հետո դեռ որեւէ չնչին կասկած կարող է մնալ մեր լրագրողի բարեխղճության վերաբերյալ: Իսկ գրեթե իբրեւ երկվորյակներ ընկալվող քույրերին լրացուցիչ ճշտող հարց տալը բնավ անբարեխղճության դրսեւորում չէ:
Ինչպես կուզեք…
Նրանք հաստակ տարբերվում են միմյանցից ըստ իս , իսկ եթե հարցարզրույց եմ վերցնելու էթիկայի հարց է, կարծում եմ պետք է` նախապատրաստվել:
մեկ այլ մոտեցում է, որ կարող է լինել հարցազրույց վերցնողի մոտ մոտավորապես այսպիսին “է կհարցնեմ էլի, ինչ է եղել որ….:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ , ինչ լավ է, որ ձայնագրությունն ունես, ինչպիսի կարևոր տեղեկություն իմացանք բոլորս: Եվ ընդհանրապես կեցցես, բացատրեք բոլորիս ձեր կատարած այս ԿԱՐևՐԱԳՈՒՅՆ գործի համար: Դուք մեր ժուռնալիստիկայի գագաթն եք անհասնելի:
Հանկարծ այս ամենը մենք չիմանայինք, վստահ եմ ապրելն անիմաստ կլիներ:
Ինչ լավ է, որ Հայաստանում ապրում ու ստեղծագործում են Ինգան ու Անուշը և շատ ափսոս, որ նրանց էլ են կարողանում վշտացնել…..մարդիկ:
Երբեմն ինքնասպանությունն էլ փրկություն չի: Ընթերցողը նաև վերլուծել ու հիշողություն ունի:
Արմեն, խոսում եք էթիկայից, մինչդեռ ձեր չար ծաղրանքը հայ աղջկա հանդեպ դաժան է ու. տգեղ.
Սիրելի Հռիփսիմե, դուք լավագույն լրագրողներից եք և պատճառ չունեիք այս դեպքից հետո ամենաչնչին ապրումները ունենալու: Մենք, ընթերցողներս, կարոտ ենք ճշմարտության: Այնպես որ խնդրում եմ շարունակեք ձեր անշահախնդիր ու անբասիր աշխատանքը: Մենք ձեզ հետ ենք:
Այո, ամբողջությամբ կիսում եմ ձեր մտքերը: Միգուցե սկսենք պայքարել, որպեսզի համալսարնի բանասիրականի ու ժուռնալիստիկայի ամբիոնները միացնեն ու սիրելի Հռիփսիմեյին տեսնենք այդ նոր դիրքում ղեկավար: Մեր վաղվա օրը այսօրվանից պիտի սկսենք կերտել չէ:
ինչքան նոր ու ամենակրևորը անբասիր ու անշահախնդիր ժուռնալիստների բանակ կունենանք:
Էլ տեղ չմնաց, էլ տեղ չմնաց, ամեն տեղ մտաք…
«Առավոտ» իմ քոմենթներն ինչո՞ւ չեք տեղադրում…
Հարգելի Լուսինե, ձեր մեկնաբանությունը վիրավորանք էր պարունակում, այն հեռացվել է:
Հատկապես որ հատվածն էր վիրավորանք պարունակում, խնդրում եմ պարզաբանեք: Ես պատրաստ եմ ներողություն խնդրել, եթե նյութի մատուցած տպավորությունից դուրս որեւէ բառ եմ գրել.
Ձեր մեկնաբանության մեջ առկա որակումները մեջբերելն արդեն կնշանակեր հրապարակել այդ վիրավորանքները: Ներեցեք, սակայն մեր կայքում հրապարակման կանոններից է, թե կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա:
Ինգա եւ Անուշ Արշակյանների հարցազրույցից հետո ես ինքս էլ չէի պատկերացնում, որ այդպիսի աղմուկ կբարձրանա…
Սա ենք մենք,կարոխ ենք հանդուրժել այս կամ այն տականք և մարդկաին դեմքը կորցրած պադգամավորի հայհոյանքները մի ամբոխջ ազգին ուղված,մինիստրների լպիրշ ստերը,նախագահի հեքիատները,կարոխ ենք հանդուրժել ու ախմուկ չբարցրացնել երբ լրագրողուհուն,երիտասարդ ախչնակին վերջին խոսքերով հայհոյում ու ապտակում են ոստիկանությունում,լռում ենք երբ ընդունում են ընտանիքի հիմքերը խարխլող ու այլասերություն քարոզոխ Գենդերաին օրենքը….
Երգչուհին համոզվաց եմ որ չի էլ գիտակցել թե ինչ ասել է “հակակրանք” բառը:Ի վերջո բավական է պաշտպանել մարդկանց,որոնք մարդկաին էությունից շեղվել ու փորցում են ապացուցել թե սա է ճիշտը.Կոնչիտաների նմաններին բուժել է պետք:
Պետք չի հույսեր փայփայել ( իմ հորդորը հեղինակին ), որ քո գրածից Ինգան ու Անուշը կորցրեցին 14 տարվա կուտակածը: Ավելին եղավ` մի քանի հոգու ավելի լավ ճանաչեցին ու փորձ ձեք բերեցին, իհարկե հիմա ուրախ չեն, սակայն դա կանցնի: վստահ եմ, որ առաջին անգամը չի, որ փորձում են վնասել իրենց: Անուշն ու Ինգան զադեր են և շատ թանկագին շատերիս համար:
+100500!
Ի սկզբանե պարզ էր, որ հոգեկան հիվանդների վերաբերյալ Արշակյանների ասածը, ինչպես Անուշը նշեց, մտքի սխալ ձևակերպում էր պահի և ենթատեքստային հարցերի ազդեցության տակ: Իսկ էդ ավստրիացի, մեղմ ասած, անբնական կերպարով սքանչացածները թող իրենց երեխաներին կամ փոքրիկ քույրիկ-եղբայրիկներին, թե կարող են, բացատրեն, թե դա ինչ էր (մեղա Աստված)… Քննադատել կարելի է, բայց տաղանդավոր հայուհիների, մեծ արվեստագետների հանդեպ այսպես ոհմակավորվել` նշանակում է ունենալ հայկական սերիալների, Ազգային Ժողովի հաստադմակ մեծամասնության, սաշիկի, լֆիկի, սծյոպիկի, արմենչիկի և ցածրակարգ այսպիսի այլ երևույթների որակը ունենալ: Էդ որակը սատկելու է, ջահելներին եմ ասում` դուրս եկեք էդտեղից, գիրք կարդացեք, Երաժշտություն լսեք, մեղք եք:
Հոգեկան հիվանդները, և ընդհանրապես որևէ հիվանդ եթե որևէ մեկի մոտ հակակրաք է առաջացնում թող մտածի, որ ոչ մեկս ապահավվագրված չեք ոչինչից: Իսկ Կոնչիտայի մասին այսքան խոսելը ր այն էլ այսքան փնովելը խոսում է գավառամիտ լիելու մասին:
Ինչպես իմ հիացմունքը չհայտնեմ, հրաշք երգչի, հոյակապ ձայնով, աննակարագրելի արտաքինով այլասերվածի համար, հատկապես երբ Արշակյան քույրերին են քլնգում:
Ճիշտն ասած բավական հիմար թեմա է: ցավալի է, որ այդ երկու հիանալի հայ երգչուհիները խառնվել են այս անհեթեթ պատմության մեջ: հավանաբար փորձել են գնալ հայկական ներկայիս “էլիտա”-յում տիրող տրամադրությունների հետ, որ “քյարթու” կուլտուրան է առաջ տանում, ու ասենք խոսքի սայթաքում են թույլ տվել: շատ հաճելի մարդիկ և քույրեր են: թեման փակեք:
Հարգելի լրագրոխ մի պահ մորանաիք վոր լրագրող եք ու ձեզ դնեիք այդ աղջկա տեղը նոր տեղադրեք այդ հարցազրույցը․
Ներեցեք ինձ ինչ-որ մեկը կբացատրի,թե երբ հենց իրենք`լրագրողները կսովորեն բառերն աջ ու ձախ շաղ չտալ:Մարդն արտահայտել է իր կարծիքը, որի հետ անձամբ ես համամիտ եմ:Ինչ-որ մի ներեցեք ,բայց պետք է ասեմ, լպրծունի համար սենց մեծ պատմություն եք սարքում այն ել Ինգաի ու Անուշի նման տաղանդավոր քույրերի գլխին:Ես ել եմ դրանից զզվում:Աստծուն որ հարմար լիներ կին ու տղամարդ չէր ստեղծի այլ մենակ կոնչիտայի նման անողնաշարների:Հայ ազգը ձեռքից գնումա ուղղակի:Ափսոս~,հազար ափսոս:
Մարդիկ ձեւեր են թափում, իբր չեն հասկանում, թե ինչի մասին է խոսքը: Խդրո առարկան ոչ թե մեր տաղանդավոր երգչուհերիների ասածների ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է: Ոչ, նրանց եւ բոլոր մնացածների կարծիքը հարգանքի է արժանի: Խնդիրն այն է, որ նրանք փորձում էին հերքել, որ Առավոտին նման բան են ասել: Եվ այդտեղ է, որ մեզ օգնության եկավ ձայնագրությունը: Եթե ձայնագրություն չլիներ, լրագրողը խիստ կպատժվեր:
Եթե չեմ սխալվում, Գ. Էմինն է գրել. «Խոսքը զենքի պես զգո՛ւյշ գործածիր, երբ խառն է դարը: Նույն արճիճից են ձուլվում, իմացի՛ր, գնդակն ու տառը»:
Ու չեմ կարողանում ինձ զսպել ու չասել՝ գրելուց առաջ պետք է ուղղագրություն սովորել: Թույլատրելի սխալների սահման էլ գոյություն ունի:
Ազգս ե՞րբ ա պրծնելու կոնչիտայացավից։ Մեր նավն ընկղմվում է, իսկ մեր ազգային կրքերը դեռ կոնչիտայի շուրջն են բորբոքվում