Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆրանսիացի պաշտպանի դիտարկմամբ` «Միջակությունը թույլ է տալիս կարծելու, թե Վարդան Պետրոսյանը վտանգավոր է»

Մայիս 16,2014 19:08

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան էր այսօր ներկայացել դերասան Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով նրա երկրորդ պաշտպանը` Ֆրանսիայից Մարի Լոռ Դոզեն:

Պաշտպանին թարգմանելու համար դատարանը դիմել էր դատական դեպարտամենտին, նա էլ ուղարկել էր արտոնագրված, մրցույթում հաղթած, անգլերենի եւ ֆրանսերենի մասնագետ Հռիփսիմե Հարությունյանին: Սա առաջին դեպքը չէ, երբ պետության կողմից լիցենզիա ստացած թարգմանիչները մեղմ ասած բարձրակարգ չեն լինում, եւ նրանց պատճառով դատական նիստ է հետաձգվում:

Դատարանն անվերջ ընդհատումներով կարողացավ դիմանալ երկու ժամ, բայց թարգմանը թույլ էր տալիս ակնհայտ բացթողումներ: Պաշտպանական կողմը մեղադրեց դատարանին նրա կողմից հրավիրված թարգմանի համար, միջնորդեց հետաձգել նիստը, ներգրավվել այլ թարգմանի:դատվ

Իսկ Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Արթուր Սարգսյանն ավելի տարօրինակ առաջարկ արեց. թող պաշտպանը ֆրանսերենով խոսի, նրա խոսացածը կտան թարգմանչի, նա էլ գրավոր թարգմանությունը կներկայացնի դատարան:

Անհաջող թարգմանության պատճառով՝ համառոտ ներկայացնենք, թե ինչին էր անդրադառնում ֆրանսիացի պաշտպանը, որի խոսքը կիսատ մնաց, եւ մինչ Հայաստանից մեկնելը դատական նիստը նրա պատվին նշանակվեց գալիք երեքշաբթի:Վարդան

Նա անդրադարձավ Վարդան Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցին, կոշտ լինելուն, նա ասաց այն չափորոշիչների մասին, որի արդյունքում հետապնդվել է իր պաշտպանյալը: Ըստ Մարի Լոռ Դոզեն` միջակությունը թույլ է տալիս կարծելու, թե Վարդան Պետրոսյանը վտանգավոր է:

Նա կարծում էր, որ Եվրոպական կոնվենցիայի մի շարք դրույթներ են խախտվել, մասնավորապես, Վարդան Պետրոսյանի անմեղության կանխավարկածը: Ասաց, որ Վ. Պետրոսյանը չի կարող փախչել իր երկրից, ուր ապրում է տարիներ շարունակ, եւ այդ գործոնը պատճառ չէր կարող լինել նրան արգելափակելու համար:

Դատարանն այսօր բավարարել էր տուժողների եւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի միջնորդությունը, այն է` դատարան հրավիրել «Նաիրի» բուժկենտրոնի բժիշկ Համազասպ Գեւորգյանին: «Ես որեւէ կերպ չեմ կարող հասկանալ եւ մեկնաբանել արձանագրությունը կազմող բժիշկ Համազասպ Գեւորգյանի գործողությունները: Միգուցե ինքը կարողանա պարզաբանել, թե ինչպես է լինում, որ իր կողմից կազմված երկու օրինակից բաղկացած արձանագրության բնօրինակում առկա գրառումները էապես հակասում են նույն արձանագրության երկրորդ օրինակում առկա գրառումներից»,-ասաց Ռ.Բալոյանը:

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը իր զարմանքը հայտնեց դատարանին, այս միջնորդությունը բավարարելու համար, մեղադրելով դատարանին, որ մասնագետ է դատակոչելու որպես վկա, իսկ Ռ. Բալոյանն էլ ռեպլիկի կարգով նկատեց, որ բժիշկը մասնագետ չի:

Նիկոլայ Բաղդասարյանը դեմ էր, որպեսզի Համազասպ Գեւորգյանը հրավիրվի դատարան, նա վկայակոչեց երկու փաստաթուղթ, համաձայն որի Վարդան Պետրոսյանը եղել է սթափ վիճակում: «Նաիրի» բուժկենտրոնի հաշվառման մատյանը, որը ըստ նրա խիստ հաշվառման մատյան է;

Նա ասաց, որ մատյանի կրկնօրինակը, որը ներկայացվել է ջնջում չկա, իսկ ալկոմետրի ստուգման մեթոդով, չի գրվում ցուցումներում, թե նա եղել է սթափ վիճակում: Ըստ Ն.Բաղդասարյանի, Վարդան Պետրոսյանին մեղադրյալ ներգրավվելու մասին որոշման մեջ խմած լինելու կամ կմած վիճակով մեքենան վարելու մասին խոսք չկա:

Դատավոր Վաղինակ Մկրտչյանը հրապարակեց արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից եկած գրությունը, համաձայն որի Վ.Պետրոսյանը «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխվել է իրենք մոտ ապրիլի 29-ից:

Դատարանը պաշտպանական կողմին կտրամադրի նաեւ տուժող կողմի հինգ էջից բաղկացած նամակը ուղղված հանրապետության նախագահին, որով խնդրել են «արտոնյալ կալանավորի կարգավիճակում» գտնվող Վարդան Պետրոսյանին «դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխել «Նուբարաշեն»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ժաննա Հակոբջանյան says:

    Եթե շրջենք Երևանի Հյուսիսային պողոտայում, համոզված եմ, որ կտեսնենք փարիզյան մոդայի վերջին ճիչով «պարուրված ու զարդարված» բազմաթիվ Հայ երիտասարդների ու աղջիկների, որոնք պետք է, որ նույն հաջողությամբ կրթված լինեն…այդ ինչպե՞ս է, որ ամբողջ Հայաստանում ոչ մի կերպ չեն կարողանում գտնել համապատասխան մակարդակի թարգմանիչների…հարց է ծագում, թե ի՞նչ են կրթում սնկի նման աճող հայաստանյան բուհերը՝ Մայր բուհը, Բրյուսովի համալսարանը, Ֆրանսիական համալսարանը…ինչպե՞ս բացատրել օտար փաստաբանին (որն ի դեպ եկել է պաշտպանելու մեր հայրենակցին), որ 21-րդ դարում ՀՀ արտոնագրված թարգմանիչը համապատասխան մակարդակ չունի…որ բժիշկ հորջորջվողը մի քանի կոպեկի համար վաճառում է իր խիղճը…որ ամենուր բարձիթողի վիճակ է, որ իրավական համակարգում աշխատողը միշտ նայում է իրենից վեր կանգնածին՝ հլու հնազանդորեն կատարելով այդ նույն «վերևի» հրահանգները…ու էդ ամենի մեջ արվեստագետի նուրբ հոգով Վարդան Պետրոսյան, որն այսօր ոչ միայն դժբախտ պատահարի զոհն է, այլ նաև՝ ի դժբախտություն իրեն, պատահարը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքում:
    Հ.Գ. Երբ կարդում եմ հայկական մամուլը, երբեմն ինձ թվում է, որ հայոց լեզուն որակական փոփոխություններ է կրել, կամ գուցե ես՝ արևելագետս, ապրելով Հայաստանից հեռու, մոռացե՞լ եմ իմ մայրենին…կամ գուցե նորից բարձիթողի վիճակ է՞… սույն հոդվածի վերնագիրն է՝ Ֆրանսիացի պաշտպանի դիտարկմամբ` «Միջակությունը թույլ է տալիս կարծելու, թե Վարդան Պետրոսյանը վտանգավոր է», այնուհետև տեքստում կարդում ենք՝ Ըստ Մ.Լոժեի միջակությունը՝ թույլ չի տալիս կարծելու, թե Վարդան Պետրոսյանը վտանգավոր է…և ընդհանրապես ի՞նչ է նշանակում այդ նախադասությու՞նը…ներող կլինեք, ես իսկապես չհասկացա…կարծիքս է, որ Հայաստանում շատ ու շատ ասպարեզներում ոչ միայն միջակություն է, այլ միջակությունից ցածր…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031