Լրահոս
Օրվա լրահոսը

РИА Новости. Ղրիմի թաթարներին բնիկներ ճանաչելու հարցը պետք է մանրակրկիտ ուսումնասիրել. Պուտին

Մայիս 16,2014 18:49

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմի թաթարների համայնքի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ թաթարներին Ղրիմի բնիկներ ճանաչելու հարցի շուրջ կարելի է մտածել, սակայն որոշում կայացնելուց շատ զգույշ պետք է լինել:
Թաթարներին Ղրիմի բնիկներ օրենքով ճանաչել առաջարկել է ազգային շարժման վետերան Այդեր Մուստաֆաևը: Գրում է «Ռիա Նովոստին»-ն:

«Դրա մասին կարելի է մտածել: Բայց այդ խնդիրը լուծելով՝ չպետք է մեկ այլ խնդիր ծնենք, – ասել է Պուտինը մայիսի 16-ին կայացած հանդիպմանը՝ բացատրելով, որ Ղրիմի բնիկ ճանաչվելու իրավունք ունեն նաև հույները, որոնք նույնպես բռնաճնշումների են ենթարկվել,-  Նրանք մեզնից ու ձեզնից ավելի վաղ են այնտեղ եղել: Դրա համար մենք պետք է շատ զգուշորեն մոտենանք այդ հարցին: Եթե դուք մտավախություն ունեք, որ իմ ստորագրած հրամանագիրը (Խորհրդային տարիներին բռնադատված Ղրիմի թաթարների արդարացման մասին), բացարձակ երաշխիք չէ, ապա կարելի է մտածել, թե ինչ կարելի է անել, որ նման մտահոգություններ չառաջանան: Ես պատրաստ եմ ձեզ հետ միասին մտածել», – ասել է Պուտինը:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031