Լրահոս
Օրվա լրահոսը

Մելքումյանը չի բացառում, որ ՀՀ եւ ԱԺ նախագահների եւ վարչապետի կյանքին վտանգ է սպառում (Տեսանյութ)

Մայիս 16,2014 17:43

ՀՀ եւ ԱԺ նախագահների ու վարչապետի համար սննդի ու այլ պարագաների գնումները գաղտնի կատարելու առաջարկի մասին, ԲՀԿ պատգամավորն ասում է, որ մտահոգություն կա կոռուպցիոն ռիսկի

ԲՀԿ պատգամավորը չի կարծում, որ ՀՀ եւ ԱԺ նախագահներին, կամ վարչապետին վտանգ է սպառնում, բայց նաեւ չի էլ բացառում, որ կարող է մի օր անվտանգության խնդիր լինի: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԲՀԿ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը, պատասխանելով մեր այն հարցին` միթե այսօր Հայաստանի բարձրագույն իշխանությունների 3 ներկայացուցիչների կյանքին վտանգ է սպառնում, որ արտահերթ նիստով այդ հարցն է քննարկվում:

Հիշեցնենք, որ «Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ներառված է «Պետական գնումների մասին» ՀՀ օրենքում եւ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը: Այդ փաթեթով առաջարկվում է ում է վերը նշված 3 անձանց անվտանգության լիարժեք ապահովման համար խիստ հսկողություն սահմանել եւ գաղտնիության պայմաններում իրականացնել նրանց սննդի ձեռքբերման, կեցության եւ տրանսպորտային սպասարկման, ինչպես նաեւ արարողակարգերի հետ կապված գործառնությունները: Այսինքն, պետական այս գնումները ներառել պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումների պլանում:

Բարձրաստիճան այս 3 անձանց անվտանգությանն անդրադառնալով, պարոն Մելքումյանն ասաց. «Չեմ ուզում վերադառնալ 1999 թվի հոկտեմբերի 27-ին, կամ այլ դեպքերի անվտանգության հարցերին, բայց ես կարծում եմ, որ պետք է լինի միջազգային փորձ: Ես դեմ եմ, որ ծախսերը շատ լինեն, ասենք ինչ-որ ինքնաթիռի ծախսեր, եւ այլն, բայց կողմ եմ, որպեսզի որոշակի հուսալիություն ունենան այդ ծախսերը»:

Մեր հարցին` առաջարկվող գաղտնի գնումները կոռուպցիոն ռիսկեր չե՞ն պարունակում, պարոն Մելքումյանն ասաց. «Մտահոգություններ կան, բայց այստեղ խնդիրը ոչ թե առավելապես պետք է դրվի թե ի՞նչ են սպառում եւ ի՞նչ գումարի, դա չպիտի գաղտնի դրվի: Այսօր էլեկտրոնային գնումներով նախապես գրվում է, թե ինչ է գնվելու, կամ ում հետ է պայմանագիր կնքվել, կամ մրցույթ է հայտարարվում. հիմա, երբ տեղադրվում է թե` ինչ եւ ումից պետք է ձեռքբերվի, դա տեսանելի է բոլորին, եւ եթե X սուբյեկտն է մատակարարում, ծառայություն մատուցում, ես չգիտեմ դանակներին է վերաբերում, թե` անվտանգության սարքերին, կամ գաղտնալսող սարքերին, միգուցե միտքն այն է, որ չիմացվի թե ումից է ձեռք բերվում: Իհարկե, այդ թվում նաեւ սնունդը, աշխարհում նման պրակտիկա կա, որ սննդի հետ կարող են մի բան անել: Բայց ծախսերը միանշանակ պետք է ցույց տալ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031