Ստեփան Դեմիրճյանը վերընտրվել է ՀԺԿ նախագահ։ Այսօր տեղի է ունեցել կուսակցության 8-րդ համագումարը։ Ստեփան Դեմիրճյանն «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ ինքն ընտրվել է միաձայն։
«Համագումարն ընտրեց 80 հոգուց կազմված վարչություն։ Վարչության ընդլայնված նիստում էլ ընտրվեց 12 հոգուց բաղկացած քաղաքական խորհուրդ, իսկ վարչության քարտուղարներ ընտրվեցին Գրիգոր Հարությունյանը, Ստեփան Մինասյանը, Ֆելիքս Խաչատրյանը»,-ասաց պարոն Դեմիրճյանը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ