«Չեմ կարծում, թե այսօր մանդատի վայր դնելու հարց օրակարգում կա»,-Aravot.am-ի հարցին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժամանակին իր և Զարուհի Փոստանջյանի միջև խնդիր էր առաջացել, որին հաջորդեց իր` մանդատը վայր դնելու մասին հայտարարությունը , ապա հնարավո՞ր է մանդատը վայր դնելու հարց կրկին առաջանա` պայմանավորված Զարուհի Փոստանջյանի վերադարձով, այսպես պատասխանեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը:
Հիշեցնենք, որ հունվարին այն ժամանակ դեռ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը մեկնել էր ԱՄՆ՝ մասնակցելու Տավթի համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցի 5-ամսյա դասընթացներին ու շուտով կվերադառնա:
Մեզ հետ զրույցում Թևան Պողոսյանն այս հանգամանքը ժխտեց ու տեղեկացրեց. «Դա եղել է անձնական հարց, որը լուծվել, ավարտվել է, և մանդատի վայր դնելու ցանկությունն այն ժամանակ այդ խնդրի հետ որևէ առնչություն չի ունեցել: Այսօրվա դրությամբ չունենք որևէ պրոբլեմ, անձնական այն խնդիրն էր, որ լուծվել է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ