Իսահակյան փողոցի 28-րդ շենքի առաջ (այդ շենքում գործում են մի քանի լրատվամիջոցներ), Իսահակյան եւ Տերյան փողոցների խաչմերուկի մոտ շինարարական եռուզեռ է: Արդեն կառուցվել է բացօթյա սրճարանի 3 մեծ տաղավար: Շինարարական հրապարակը շրջապատող գունեղ պաստառների վրա պատկերված են սաղարթախիտ անտառներ, լայն գետեր, լեռներ, բնության շքեղ պատկերներ: Սակայն շինարարական հրապարակի եզրին լոկ 2 տասնյակ դեկորատիվ թփեր կան եւ նախկին կանաչ գոտուց մնացած մեծ ծառը: Երեւանի կենտրոնի կանաչ գոտու տեղում հառնում է հերթական «օբյեկտը»:
Ըստ շրջանառվող լուրերի` այդ կառույցի փաստացի տերը վարչապետ Հովիկ Աբրահամյանն է: Նշենք, որ Թբիլիսիում, ի տարբերություն Երեւանի, կանաչ գոտիներում սրճարաններ չեն կառուցվում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ