Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանին հաջողվո՞ւմ է տանել հաշտարարի դերը

Մայիս 16,2014 16:45

«Եթե այդքան զիջումների են գնացել, ուրեմն ունեն նպատակ՝ քաղաքացիական ուժերի ճնշումը թուլացնելու համար և չէի ասի, որ իրենք այսօր դա մեծ ուրախությամբ են անում»,-անդրադառնալով «կուտակային» լրամշակված օրենքի ընդունմանը՝ այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը:
Նշենք, որ շատերն են պնդում, թե կառավարությունն իր այս քայլով ոչ թե զուտ խնդիր էր դրել բավարարել քաղաքացիների դժգոհությունը և հաշվի առնելով նրանց կարծիքը, այլ զուտ կրքերը հանդարտեցնել: Որպես վկայություն` պարոն Պողոսյանը հիշեցնում է ՀՀ կառավարության և ԱԺ-ի վարքագիծը. «Այսօրվա կառավարությունը նույն այն կառավարությունն է, որը նոյեմբերին չցանկացավ մասնակցել այս թեմայով արտահերթ քննարկմանը, որևէ զիջում չէր ընդունում, մինչև խնդիրը չհասավ Սահմանադրական դատարան»:

Aravot.am-ի դիտարկմանը, թե եթե նշվում է, որ կառավարությունը քաղաքացիական շարժումը հանդարտեցնելու խնդիր է լուծում, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հաջողվում է հաշտարարի դերը ստանձնել` հաշվի առնելով այն, ըստ էության նրա նշանակման ժամանակ հիմնականում նրան այս պարտականությունն էր վերագրվում: Թևան Պողոսյանը պատասխանեց. «Չեմ կարծում, թե երբևէ խնդիրը դրված է եղել հաշտարար-չհաշտարար հարթության վրա: Հովիկ Աբրահամյանն այսօր զբաղեցնում է վարչապետի պաշտոնը և պետք է կառավարի: Եթե նայենք այդպես, ապա առաջին քայլը ՍԴ որոշումն էր, քանի որ ՍԴ-ն այդ դրույթները ճանաչել է հակասահմանադրական և կառավարությանը պարտադրել բոլոր ուժերի հետ միասին նոր օրենք մշակել: Մնացածը գործընթաց է, որ գնում է: Մենք համարում ենք, որ այսօրվա օրենքը կիսատ լուծում է, որը չի նպաստում հարցի լուծմանը: Մեր պրակտիկայից ելնելով` կիսատ լուծումները դեպի դրականը չեն տանում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031