Լրահոս
Օրվա լրահոսը

Մորնինգսթար․ «Ուորլիքի ասածը ճշգրիտ արտացոլում է ԱՄՆ քաղաքականությունը». «Ազատություն» ռադիոկայան

Մայիս 16,2014 16:42

«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը Քարնեգի հիմնադրամում շատ կարևոր է», – այսօր լրագրողներին ասել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:

Նա վստահեցրել է, որ Ուորլիքի ասածը շատ ճշգրիտ արտացոլում է ԱՄՆ-ի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ: «Այդ հայտարարության հիմնական նպատակը Ադրբեջանին և Հայաստանին հակամարտության վերջնական խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ քայլերի կոչ անելն է և խրախուսելը», – ասել է ամերիկացի դիվանագետը:

Մորնինգսթարը հիշեցրել է, որ համանախագահի ելույթում հիշատակվել են կարգավորման վեց սկզբունքներ: Ըստ դեսպանի՝ Ուորլիքը «շատ հստակ ձևով հասկացրել է, որ Լեռնային Ղարաբաղին հարակից յոթ օկուպացված շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին», փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:
Արման Հովհաննիսյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031