Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը սանկցիա կիրառեց Վարդան Պետրոսյանի գործով տուժողներ Արթուր եւ Հայկ Հակոբյանների նկատմամբ՝ նրանց, ինչպես նաեւ դատական նիստերի դահլիճում գտնվող Տիգրան Ավանյանին հեռացնելով նիստերի դահլիճից:
Լարվածությունը սկսվեց այն ժամանակ, երբ Ֆրանսիայից եկած Վ. Պետրոսյանի պաշտպանը՝ Մարի Լոռ Դոզեն հանդես եկավ իր խոսքով: Անհաջող թարգմանությանն արձագանքելով՝ դահլիճից հնչում էր քմծիծաղ ու երբ Վ. Պետրոսյանը ոտքի կանգնեց եւ փորձեց ցույց տալ ֆրանսերենից բանավոր եւ գրավոր խոսքի տարբերությունը, ասելով, որ կոմիկական է համարում կատարվածը, տուժողներից մեկն ասաց՝ գլուխդ պատին ես տալիս, ապա երբ Վ. Պետրոսյանն ասաց ուզում է շարունակել, այդ պահին նորից տուժողներից լսվեց՝ «ինչ ես ձենդ բարձրացնում» արտահայտությունը:
Վ. Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը խնդրեց հետաձգել նիստը, ներգրավել նոր պաշտպան, քանի որ, ըստ նրա՝ Վարդան Պետրոսյանը չի կարողանում լիարժեք օգտվել իր պաշտպանությունից:
Տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը խնդրեց կարճ դադար՝ իրենց դիրքորոշումը արտահայտելու համար:
Կարդացեք նաև
Տուժողների հարազատները (կանայք) փորձ արեցին վիրավորական արտահայտություններ անել Պետրոսյանի քրոջ՝ Աշխեն Պետրոսյանի նկատմամբ՝ մեղադրելով, թե դահլիճ է բերել մարդկանց եւ լարվածությունը այդ իսկ պատճառով է:
Ռուբեն Բալոյանը ինքը հենց հեռացրեց տուժողների հարազատներին, ասելով, թե սրանից հետո թույլ չի տա նիստերի դահլիճ գալ:
Մանրամասները՝ ընդմիջումից հետո:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ