Մեծ Բրիտանիայի հումորիստական «Դեյվ» հեռուստաալիքն իր «24 ժամ՝ փողը մսխելու համար» շոուի՝ եթեր հեռարձակված վերջին թողարկումը նկարահանել էր Երևանում:
Երկու կատակերգակները՝ Դեյվիդ Բադիելն ու Ռիչարդ Հերինգը, փորձում են Երևանում մեկ օրում ամբողջովին ծախսել 8 հազար ֆունտ ստերլինգին համարժեք դրամը: Խաղի կանոններն այսպիսին են՝ ոչ մի ավելորդ ծախս, բայց վերջում նրանք պետք է մսխած լինեն ամբողջ գումարը՝ առանց որևէ բան ձեռք բերելու:
Ամբողջ շոուն հայ ժողովրդի և նրա արժանապատվության հանդեպ անհարգալից վերաբերմունքի տպավորություն թողեց: Մի դրվագում Բադիելը երիտասարդ հայ կնոջը ստիպում է փող վերցնել Երևանի փողոցներում վարած էքսկուրսիաների դիմաց, ինչից կինն ակնհայտորեն անհարմար է զգում… «Այդ փողն աննպատակ վատնելն ապտակ է թե հայ ժողովրդի, թե նրանց հանդեպ, ովքեր մեզ մոտ՝ Բրիտանիայում դեռևս կռիվ են տալիս ճգնաժամի դեմ, կամ նոր-նոր են դուրս եկել դրանից»,- գրում է «Ինդեփենդենթ»-ի հոդվածի հեղինակ Օլիվեր Գրիֆինը:
«Դեյվ» հեռուստաալիքը Մեծ Բրիտանիայում 27 միլիոն դիտող ունի:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Մի քանի օր առաջ համալսարանում դասախոսության ժամանակ ԱՄՆ դեսպանի ասած «Շնորհակալություն, որ դուք(հայերդ) թույլ եք տալիս ձեր աղջիկ երեխաներին կրթություն ստանալ» արտահայտությունը պակաս վիրավորական չէր, և դա այն դեպքում, երբ հայերն իրենց աղջիկ երեխաների համար դպրոցներ էին բացում այնքան վաղ ժամանակներից, երբ շատերը պատկերացում չունեին դպրոցի մասին:Դեսպանն այդ մասին խոսել էր Նիգերիայի աղջիկների համար անհանգստության շրջանակներում, ես կարդացի «Առավոտում»: Ասվածը, ցավոք արձագանքի չարժանացավ:
Հայկ- ապրեք, որ գրում եք. զգացվում է, որ ազգային արժանապատվություն ունեցող անձնավորություն եք: Հետաքրքիր է , դեսպանը գիտի՞, որ երբ իր երկրում կանայք դեռ ընտրելու իրավունք չունեին, մեր Առաջին Հանրապետության խորհրդարանում կին պատգամավորներ կային : Դրանից առաջ էլ ՝ 19- րդ դարում, կին հասարակական գործիչներ ունեինք՝ եվրոպական բուհերում կրթություն ստացած:Իսկ Հայոց Միջնադարում զարգացած համալսարաններ կային/ Գլաձոր,Տաթև…/, երբ իր երկիրը գոյություն էլ չուներ:Իսկ թագուհիները պակաս դեր չէին կատարում: Ու թեև օրեր անց նա ասաց , թե իրեն սխալ են թարգմանել, դա ինձ ընդհանրապես հավատարժան չթվաց:Եվ որպեսզի այսպիսի դեպքերը շարունակական չլինեն, կարծում եմ՝ ճիշտ կլինի, եթե գո՛նե այս դեպքից հետո մեր բողոքի ձայնը բարձրացնենք ՝ թեկուզ համացանցում էջ բացելով, որտեղ մեր շատ հայրենակիցներ իրենց մեկնաբանությունները կթողնեն կամ էլ՝ մի խումբ երիտասարդներով խաղաղ ցույց կազմակերպենք տվյալ դեսպանատների առաջ:Թե չէ, այնպիսի տպավորություն է, որ աշխարհում ինչ-որ մարդիկ մտածված կերպով հակահայկական քարոզչություն են ծավալում…
Այո, հակահայկական հարոզչություն տարածում են և շատ վաղուց, և հե՛նց Հայաստանում նույնպես: Մարդկանց անընդհատ մատուցում են, որ մեր երկրում ամեն ինչ շատ վատ է, ոչ մի լավ բան չկա ու չի էլ կարող լինել, հուսահատություն ու վախ են ներշնչում, իսկ նրանց, ովքեր փորձում են մի փոքր դրական կարծիք հայտնել, ծաղրի են ենթարկում: Ընթերցեք հայկական մամուլը, բացի բամբասանքից, ոչինչ չկա, մարդկանց համոզում են, որ իրենք վատն են,երկիրը վատն է, իշխանությունը վատն է: Գիտակցված կոտրում են «ժողովրդի ողնաշարը»: Եվ ուշադրություն դարձրեք,թե ինչքան վախեցած են մարդիք, նույնիսկ քոմենտ չեն գրում: Իսկ ինչ կարգի բառապաշար են օգտագործում, երբ «ցուցումով» քննադատում են ,օրինակ,Եկեղեցին, Բանակը: Հարցս ուղղում եմ Նախագահին—ինչու եք աչքաթող անում այս ամենը?? Ոնց հնարավոր դարձավ, որ մի հարյուր մարդ «եղանակ» է ստեղծում մեր երկրում ու երկրից դուրս??
Ուր են ազգի ինքնասիրության համար «հարմար» հասցեատերերի վրա մուննաթ եկող սաքունցներն ու Ko , ինչու են տապ արել??? Վերջացավ հայրենասիրությունը?? Ուրեմն մի բողոքեք, երբ ձեզ համապատասխան պիտակներ են կցում, այ էսպիսի դեպքերում է երևում ձեր ԻՍԿԱԿԱՆ դեմքը:
Independentը մի քիչ չափազանցնում է: Որև ծաղր անգլիացի հաղորդավարների կողմից մեր հանղեպ չնկատեցի. ճիշտ հակառակը. մունաթով խոսող Մարիոթ հոթելի ծառայողը միայն բավարար էր, բայց դե մենք մեզ լավ ճանաչում ենք. Իսկ ընդհանուր առմամբ հաղորդումը ուրախ էր ու զվարճալի. Շարքի հաջորդ հաղորդումները նկարահանվելու են Բավարիայում, Իսլանդիայում և Հունաստանում.
Ցույց տվեք մի ազգ, որին չեն ծաղրում, որի մասին անեկդոտներ չեն հնարում ու պատմում: Առողջ ու բարդույթներից ձերբազատված մարդը/ազգը, շատ հանգիստ է վերաբերվում այս ամենին: Իսկ դուք գիտեք, թե ինչպես են իրենք իրենց վրա ծիծաղում, հեգնում ու քննադատում հենց իրենք անգլիացիք? ամերիկացիները? Ինչպես են ամերիկացիք ու շատ եվրոպացի ազգեր վերաբերվում ու ծիծաղի առարկա դարձնում ֆրանսիացիներին? Կամ ֆրանսիացիները`անգլիացիներին ու գերմանացիներին? Կամ ռուսները`հրաներին, կամ հրեաները`իրենք իրենց: Պետք է այս ամենին վերաբերվել հանգիստ ու հումորով, սովորել բարեհոգիորեն ծիծաղել ինքդ քեզ վրա: Կա ազգ կամ մարդ, որ կատարյալ է? Ոչ: Մենք ել չենք: