Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մանուչարյան. «Բերձորի խոսքը մեզ թելադրում է, որ չպետք է մեզ զգանք վհատված» (Տեսանյութ)

Մայիս 16,2014 15:57

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահությունը կազմակերպել էր «Բերձորում միացման 22 –ամյա տարեդարձին» նվիրված ասուլիս: Մարիամ Ավագյանը նշեց, որ 1992 թվականին, Շուշիի ազատագրումից հետո Բերձորը միացավ Քաշաթաղին: Այնուհետև շեշտեց, որ այն մի գողտրիկ անկյուն է, որտեղ ունենք համայնքներ, դպրոցներ, գյուղեր»:

Hayr_Atenas

Հայր Աթենասն իր խոսքը սկսեց «Հայր մեր» աղոթքով: Այդուհետև նշեց, որ մեր հողերի ազատագրումը 22 տարի առաջ է եղել, բայց այն արյան գնով է տրվել մեզ: «Քանի հազար երիտասարդներ իրենց կյանքը դրեցին այդ հողն ազատագրելու համար: Որքան երիտասարդներ քայքայվեցին և երիտասարդ կանայք մնացին միայնակ, բայց այսօր մենք հաղթանակ ենք տոնում,որը գիտակցաբար պետք է իմանանք, թե ինչի մասին է խոսքը:Մենք ամենակարևոր բանը չկարողացանք հաղթել:Մեզ մոտ չհասկացանք մի շատ կարևոր հանգամանք և ընչաքաղցությունն ամեն ինչ ծռեց»,-ասաց Հայր Աթենասը, ապա հիացմունքով խոսեց Քաշաթաղի շրջանի հիմնադրման մասին:Նշեց, որ մեծ տանջանքով այն ստեղծվեց:

Հիշեց Ալեքսան Հակոբյանին, որը մեծ ջանք ու եռանդ թափեց, որ շրջանը վերաբնակեցնի. «Ինչպիսի տանջանքներ է քաշել, որ կադրեր էր հավաքում:Մայրերը գիտեն, ծննդաբերել են, գիտեն, թե դա ինչ ցավ է և այդպես էլ եղավ Քաշաթաղի ծնունդը: Պետք է գնահատել իմանալ նվիրվածությունը և այն երկիրը, որը ձեռք բերեցինք՝ պետք է անտեր չթողնենք, այլ պետք է վերաբնակեցնենք, ծաղկեցնենք, քանի որ այն մերն է եղել նաև պապենական կողմից: Թուրքը պայքարում է իր ունեցածի համար, որն իրեն էլ չի պատկանում, իսկ մենք մեր ունեցածը պետք է պարտավոր լինենք պահպանենք:Մեր հայրերը մեզ թողել են մտքի ժառանգություն, սակայն, այն չենք կարողանում պահպանել, ծաղկեցնել:Այն պետք է կարողանանք պահպանել ազգովի: Այն ազգը, որն ազգային գիտակցություն չունի, ապա ազգ լինել չի կարող: Մեր արմատները թաղված են Սուրբ գրքի մեջ: Այնտեղ ասվում է՝ այլանդակությունը, անբարոյանակությունը վերացնել մեր ազգից:
Մենք պետք է զգաստանանք վերջապես: Ընդհանրապես՝ մենք միշտ շրջապատված ենք եղել այլանդակ ցեղերով և նրանց ազդեցությունը, դժբախտաբար, միշտ կրել ենք մեզ վրա:Մենք անկախությամբ ապրող ժողովուրդ ենք և պետք է անկախությամբ ապրել կարողանանք:Պետք է զգաստանանք, հասկանանք ու Հայկ Նահապետի ազատատենչ հոգին գուրգուրենք մեր մեջ և պայքարենք մեր ազատության համար»,-նշեց Հայր Աթենասը:

Ashot_Marucharyan

Քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը խոսեց հայ ժողովրդի ծագման պատմության մասին և ասաց. «Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ու՞ր ենք գնում: Այդ հոգեբանական դրսևորումն ամեն օր անդադար Բերձորից փոխանցվում էր ամբողջ աշխարհով մեկ:Երբ որ Ստեփանակերտում հնչեցվեց միացում բառը՝ հասավ մինչև Երևան, ապա դա նշանակեց, որ միացումը պետք է լինի ամբողջ հայ ժողովրդի մեջ:Պարզվեց, որ դա միացում է հայ ժողովրդի ինքնության մեջ, բայց այդ որակները պայթեցին:Մենք ունենք մի զարմանալի ունակություն սիրելու:Հայն աշխարհի արդարության կրողն է…Սկսվեց պատերազմը և առաջին գիծն ուղարկվեց ռազմաճակատ, որպեսզի հիմնադրվի Բերձորը:Այն ժամանակ այնքան մեծ էր միավորման ցանկությունը, որ անհնարին ոչինչ չէր լինում:Հետո եկավ Բերձորը՝ Բերձորի ազատամարտը, չնայած, որ ռազմի դաշտում չէր:Այն ինչ որ մենք երազում էինք, թե ինչպիսին պետք է լինի հայերի կենցաղը, ապրուստը, այդ ամենը Բերձորում ֆանտաստիկ էր:Այնտեղ տեղի ունեցավ հայության ամբողջականությունը:Այն ուներ իր արտաքին քաղաքականությունը:Բերձորը հաստատեց արտաքին քաղաքականության հիմնասյուներից մեկը: Բերձորում, երբ սկսվեց բնակեցումը, այնտեղ գնացին այն մարդիկ, ովքեր ամբողջ հայության համար գնացել էին Բաքվից, Նախիջևանից, ովքեր իրավունք ունեին այնտեղ ապրելու, քանի որ կոչվում էին Ադրբեջանական ԽՍՀ:Այդ ժամանակ աշխարհի պտուտակն այլ կերպ էր պտտվում: Գործողությունը եղավ այն, որ հայտնվեց մի խայտառակ փաստաթուղթ: Փաստաթղթում նշված էր՝ հայերով Բերձորը չէր կարող բնակեցվել և Արցախի իշխանություններին պարտադրվում էր, որ այնտեղ հայեր չապրեին:Այսօր դա կոնֆլիկտ է:Մենք ասում ենք՝ դա կոնֆլիկտ է Արցախի ու Ադրբեջանի միջև, բայց իրականությունը լրիվ այլ է:Այն օրը, երբ Արցախը բարձրացրեց այդ հարցը, սկսվեցին Բաքվի սպանությունները և բոլոր հայերին ասում էին,որ պիտի մեռնեն»:
Աշոտ Մանուչարյանը նշեց նաև, որ այսօր այդ կարևորագույն հարցը բարձրացնում է փախստականների համագումարը և շատ կարևոր են բերձորցիները, որը միաբանություն էր և այն պետք է պահպանվի:«Եթե այն չպահպանվի, ապա հանգիստ չի լինելու:Բոլոր ժողովուրդները պետք է ազատ ապրեին իրենց երկրում:Բոլոր ադրբեջանահայերը, որ Բերձորում էին ապրում, իրավունք ունեին ասել, թե ինչը պետք է փոխվի: Փախստականներն իրավունք ունեին Ադրբեջանի նավթի պաշարը ստանալու, իսկ հիմա ստեղծվել է միջավայր, որ երկրում մարդիկ մեռած լինեն:Մենք պետք է լինենք և ուղղակի ամոթ է, որ ազատամարտի գծում կանգնած առաջին մարտիկներն իրենց թույլ տան, որ մի քիչ վհատվեն:Մենք պետք է գործենք, որովհետև Աթենասն ասաց, թե հայն ով է: Մենք պետք է միշտ ունենանք մեր առաջարկները և խոսողն էլ մենք պետք է լինենք:Իշխանությունը չի կարող կատարել:Իշխանությունը կարող է միայն լսել և հետո կատարել:Այսօրվա մեր հավաքվելու գերագույն խնդիրն է՝ Բերձորի խոսքը մեզ թելադրում է, որ չպետք է մեզ զգանք վհատված, այլ պետք է լինենք միասնական և կարող ենք հաղթել բոլոր ճակատներում»,-շեշտեց Աշոտ Մանուչարյանը:

Խոսեցին նաև հունահայկական համայնքի ղեկավար Էդուարդ Պուլադովը, ազատամարտիկներ՝ Խաչիկ Ավետիսյանը, Էմիլ Աբրահամյանը:Շնորհավորեցին Բերձորի 22-ամյա տարեդարձի առթիվ և հայտնեցին իրենց պատրաստակամությունը միասնական լինելու, որպեսզի արյամբ ձեռք բերված հաղթանակն ամրագրվի նաև պետական կարգով:

Սերգեյ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031