Մայիսի 9-15-ը Սանկտ-Պետերբուրգում կայացել է մարտական արվեստների 8-րդ օլիմպիադան: Օլիմպիադան տեղի է ունենում 4 տարին մեկ: Այս անգամ դրան մասնակցել են 50 երկրների մարզիկներ:
Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Միսաք Փաշիկյանը 75-80 կգ քաշային կարգում հանդես է եկել Ռուսաստանի հավաքականի կազմում: Նա այդ քաշային կարգում դարձել է օլիմպիադայի հաղթող:
Միսաքը հանդես է եկել նաեւ բացարձակ քաշային կարգում եւ թիմային հաշվարկով, երկու դեպքում էլ գրավել 3-րդ տեղ:
Միսաք Փաշիկյանը այս տարվա հունվարին Գերմանիայի Մյունխեն քաղաքում կայացած ֆուլ կոնտակտ կարատեի Եվրոպայի առաջնությունում դարձել էր փոխչեմպիոն:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ