Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Դանիելյան.Ինձ համար սկզբունքորեն խորթ է «զբաղված տեղի վրա աշխատելու» գործելաոճը. «Փաստինֆո»

Մայիս 16,2014 15:32

Մամուլում հրապարակումներ եղան, որ ՍԴ դատավորի՝ 2 թափուր տեղի համար հավակնում է երեք թեկնածու, նրանց թվում նշելով «Սահմանադրական իրավունքի կենտրոն» խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Գեւորգ Դանիելյանի անունը։ Շրջանառվող լուրերը «Փաստինֆո»-ի խնդրանքով մեկնաբանում է Գեւորգ Դանիելյանը։

– Պարոն Դանիելյան մամուլում հավաստվում է, որ Դուք ևս պայքարում եք ՍԴ անդամ դառնալու համար: Մինչ այդ Ձեր անունը երբևէ չի շոշափվել, որքանո՞վ է այդ տեղեկությունը համապատասխանում իրականությանը:

– Առնվազն հիմնավորված չէ «պայքարելու» մասով, և այս հարցում, թերևս, լրագրողին թյուրիմացության մեջ են գցել. տևական ժամանակ պատասխանատու պաշտոններ եմ զբաղեցրել գլխավոր դատախազությունում ու կառավարությունում, և իմ կենսագրությունը միանշանակ հավաստում է, որ ստանձնել եմ բացառապես իրավաչափ հիմքերով թափուր դարձած պաշտոններ: Հրապարակմանը չէի անդրադառնա և Ձեզ նույնպես կխնդրեի այդ հարցով ինձ չդիմել, եթե չլինեին նշված անընդունելի շեշտադրումները: Մի խոսքով, ինձ համար սկզբունքորեն խորթ է «զբաղված տեղի վրա աշխատելու» գործելաոճը: Խնդրի հետ առնչվողները շատ լավ գիտեն, որ երբեք չեմ դրսևորել անթույլատրելի նախաձեռնություն, առավել ևս որևէ կերպ չեմ փորձել օգտվել հովանավորչությունից, որպիսի պարագայում առնվազն հարիր չեմ համարում՝ «պայքարում է» արտահայտությունը:

– Իսկ ակնկալո՞ւմ եք դառնալ ՍԴ անդամ:

– Կոնկրետ ՍԴ անդամի հարցը հանգիստ թողնենք, մոտ ժամանակներս հայտնի կդառնան իրական թեկնածուները: Այս պահին ունեմ որոշակի հոգեհարազատ զբաղվածություն. արդեն մեկ տարի է, ինչ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական ամբիոնի վարիչն եմ, ուր դասախոսի կարգավիճակով նախկինում աշխատել եմ շուրջ երեք տասնամյակ և, միաժամանակ ՍԴ խորհրդական եմ: Հուսով եմ, որ իմ առօրյա աշխատանքով աննահանջ նպաստում եմ կրթության ոլորտում կոռուպցիան արմատախիլ անելուն և արհեստավարժությանը նախապատվություն տալուն:

Ինչ վերաբերում է մասնագիտական աշխատանքին, ապա, կարծում եմ, հետագա զարգացումները կբացառեն և կդադարեցնեն անհարկի գուշակությունների անհրաժեշտությունը:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031