Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Օրենքի նախագիծը կնպաստի գնաճին» (տեսանյութ). «Ա1+»

Մայիս 16,2014 15:07

«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը կնպաստի գնաճի բարձրացմանը: Կարծում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը. «Տնեսությունը ստվերից, եթե դուրս բերենք ու գնաճ չունենանք, էլի նորմալ է, բայց մեր երկրում չի եղել մի դեպք, երբ դրոշմավորենք ու գնաճ չունենանք: Հայաստանում հետաքրքիր փորձ է արվում ձախողման մեղավորությունը գցել օրենքի վրա, սակայն խնդիրը օրենքը չէ, այլ պատկան մարմիններն են, որ գործ չեն անում»,- ասաց ՀԿ նախագահը:

Մայիսի 14-ին Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված այս նախագծով` Հայաստանի տարածքում արտադրված կամ ներմուծված՝ շշալցված, փաթեթավորված կամ ցանկացած այլ ձևով տարայավորված մի խումբ ապրանքների վրա օտարման ցանկացած փուլում դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է։ Նշյալ շարքին դասվում են առաջին անհրաժեշտության ապրանքները` կաթնեղեն, սուրճ, թեյ, ձեթ:

Օրինակ բերելով կաթնամթերքը՝ Բաբկեն Պիպոյանն ասաց. «Այս նախագծով կաթնամթերքը պետք է դրոշմավորվածի, հիմա պետք է հասկանանք՝ ռիսկը որն է՝ տնտեսվարողները առավոտից երեկո խոսում են, թե գինը հազիվ են պահում, սեղմում են, որ գնաճի չվերածվի, հիմա տալիս ենք առիթ տնտեսվարողին այդ գնաճը ապահովելու»:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031