Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բռնություն ու թերացում. Ըստ սոցապ նախարարի` երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում քաղաքականությունը փոփոխվում է. «Մեդիալաբ»

Մայիս 16,2014 14:05

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

-Պարոն Ասատրյան, վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում տեղի ունեցածը, երբ տնօրենի կողմից բռնություն էր կիրառվել սոցիալապես խոցելի խմբին պատկանող երեխաների նկատմամբ: Պետք է Մարդու իրավունքների պաշտպանը բացահայտումներ աներ, վարչապետն այցելեր դպրոց, նո՞ր միայն նախարարությունը տեսներ խնդիրները: Նախարարությունը վերահսկողության լծակներ չունի՞:

-Նախարարությունը, բնականաբար, ունի վերահսկողության լծակներ, և այս ընթացքում նաև իրականացվել են աշխատանքներ և դրանք շարունակական բնույթ են կրում: Բայց շատ կարևոր է, որպեսզի մեր հաստատություններում մատուցվող ծառայությունների առումով՝ խնամքի, դաստիարակության, սննդի և այլնի հետ կապված, ունենանք հստակ գործող մոնիթորինգի համակարգ: Մենք այդ ուղղությամբ արդեն բավական աշխատանքներ ենք կատարել, ներկայումս էլ այդ աշխատանքներն ավելի առարկայական են դառնում, ինչը թույլ կտա վերահսկողությունն ավելի օպերատիվ դարձնել և նաև արագ արձագանքել այն բոլոր խնդիրներին, որոնք հնարավոր է, որ կան կամ հնարավոր է, որ առաջանան: Կարծում եմ, որ սա պետք է ընդհանրապես ընդունենք որպես ազդակ, և այդ առումով ես կարծում եմ, որ ընդհանրապես նմանատիպ հաստատություններում այն խնդիրները, որոնք կան, պետք է երկկողմանի լուծումներ ունենան: Այնպես չէ, որ ես միայն նշեմ, ասենք, խնամք իրականացնողի հետ կապված խնդիրը: Կարծում եմ՝ դա բավականին դժվար առաքելություն է, բայց պետք է պատվով իրականացնել:

-Այսինքն՝ մոնիթորինգի մեխանիզմը ներդնելու դեպքում բացառվելու՞ են նմանատիպ դեպքերը:

-Այո, մենք հիմա մոնիթորինգի համակարգ ենք ներդնում, որը բոլոր ուղղություններով է լինելու՝ խնամքի, սննդի, դաստիարակչական աշխատանքի հետ կապված: Դա ենթադրում է ստանալ ամբողջական և համալիր տեղեկատվություն: Ստանալ, վերլուծել անընդհատ ռեժիմով և դրա հիման վրա և մատուցվող ծառայությունների որակն ու արդյունավետությունը գնահատել, և նաև մասնագիտական որակներն այդ խնամքի աշխատանքներն իրականացնողների, ընդհանրապես սոցիալական աշխատողների: Շատ կարևոր ինստիտուտ ենք հիմա ուզում ներդնել՝ սոցիալական աշխատողների հավաստագրման, և այդ առումով նաև պետք է իրականացնենք վերապատրաստման, ուսուցման դասընթացներ, շարունակական ծրագրեր, որպեսզի այդ որակյալ կադրերով համալրվեն այդ կարգի հաստատությունները:

-Իսկ մոնիթորինգն ովքե՞ր են իրականացնելու, նախարարության աշխատակիցնե՞րը:

-Համակարգն այպիսին է, որ դա հնարավորինս զերծ է սուբյեկտիվ մոտեցումներից: Այսինքն՝ ցուցանիշների համակարգ է մշակվել ամբողջական, որը երեք տիպի է՝ քանակական, ժամկետային և որակական: Այս երեք ցուցանիշների համախումբը, եթե օբյեկտիվ հավաքում ես, ընդամենը պետք է վերլուծություններ իրականացնես և դրա վերաբերյալ եզրակացություններ ներկայացնես: Եվ նաև մեծացվում է այդ մոնիթորինգն իրականացնողների պատասխանատվությունը, որոնք պետք է նաև ժամանակին արձագանքեն առկա խնդիրներին:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031