Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Հովհաննես Մանուկյանն առաջարկում է փակել Հրայր Թովմասյանի թեման

Մայիս 16,2014 13:50

«Ես առաջարկում եմ փակել Հրայր Թովմասյանի մասին թեման, մոռանալ դա»,-այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանն Aravot.am-ի հարցին` ի՞նչ ժառանգություն է ստացել իր նախորդից: «Հրայր Թովմասյանը իմ լավ բարեկամն է, մենք շատ ենք համագործակցել, բայց փակեք այդ թեման: Նախկին կառավարությունը հրաժարական է տվել, ձևավորվել է նոր կառավարություն, իսկ երկրի առաջ կանգնած են լուրջ մարտահրավերներ, ժամանակ չկա այդ թեմաների շուրջ ծավալվելու»,- ասաց նորանշանակ նախարարը:

Նախարարը որպես հիմնական խնդիր, մատնանշել էր արդարադատության նախարարության հանդեպ հանրության վստահության հարցը: Լրագրողների դիտարկմանը`կարճ ժամկետում կհաջողի՞ դա անել, նախարարն ասաց, որ դա այն հարցն է, որը կարճ ժամանակում չի հաջողվի իրեն լուծել: Մեկ այլ հարցի` մտավախություն չունի՞ նոր նախարարը, որ կարող է արժանանալ նախկին նախարար Հրայր Թովմասյանի ճակատագրին, ով պաշտոնը ստանձնեց, որպես մասնագետ, բայց հեռացավ, որպես հեղինակություն չունեցող պաշտոնյա, Հովհաննես Մանուկյանը պատասխանեց. «Չեմ ուզում համաձայնվել այդ մեկնաբանությանը, որովհետև կարծում եմ, որ Հրայր Թովմասյանը որպես փայլուն սահմանադրագետ է ստանձնել պաշտոնը, և հեռացել է էլ ավելի հարուստ գիտելիքներով: Հարգանքի տեսակետից, գործադիր իշխանության մեջ լինելով, լրատվամիջոցների կենտրոնում լինելով, բնականաբար քննադատության սլաքները ուղղվում են գործադիրի անդամի վրա: Այսպես թե այնպես դա ազդելու է նախարարի հեղինակության վրա»:

Լրագրողներից մեկն էլ նկատեց, որ ինքը թերեւս միակ նախարարն էր, ում նկատմամբ ընդդիմությունը լոյալ արտահայտվեց, Հովհաննես Մանուկյանն ասաց, որ դա իրեն վախեցնում է ու բացատրեց, որ երբ մարդուց սպասելիքները շատ են, ուստի ամեն մի փոքր քայլ, ամեն մի փոքր ձախողում, կարող է ավելի անողոք քննադատության առիթ տալ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031