Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նոր Հայաստան» հ/կ-ի բաց նամակը Ավստրիայի Ժողովրդին

Մայիս 16,2014 13:48

Դաժան պատերազմները, արյունոտ հեղաշրջումները, բնակլիմայական աղետներն ու ռեսուրսների աստիճանական սպառումը ցույց են տալիս, որ գլոբալիզացված աշխարհի հիմնական մարտահրավերն այլևս ո՛չ քաղաքական է, ո՛չ էլ տնտեսական՝ մարդկությունը կանգնած է Արժեքային համակարգի Ճամփաբաժանին…

Քրիստոնեական Եվրոպան կարող էր մեծ դեր ունենալ աշխարհի փրկության մեջ, սակայն վերջին դարերի ընթացքում անգլասաքսոնյան համակարգի կողմից վեհ գաղափարների աղավաղումը, ազատության և պատասխանատվության նենգափոխումը, հանդուրժողականության քողի տակ այլասերվածությանսերմանումը ծնկի իջեցրին Եվրոպան:

Դեռ կան մարդիկ, ովքեր չեն համակերպվում այս ամենի ու նաև հերթական խայտառակության հետ՝ Ավստրիայի «թագուհու» ընտրության, ով «մատնված է պղծության, որ անարգի իր մարմինն իր մեջ» (Պողոս Առաքյալի Ա թուղթը Հռոմեացիներին, 1:24-32), և չեն դավաճանում Տիրոջ պատգամած Ուղին: Նրանց հետ միասին մենք ողբում ենք երբեմնի Ասպետական, Գեղագիտական, Բարոյական Եվրոպայի քայքայումը, և առաջարկում նրանց գալ Հայաստան՝ Քրիստոնեական Ղարաբաղի ազատագրված տարածքներում դուք կկարողանաք քրիստոնեավայել ապրել և արարել:

Հայաստանը, առաջինն ընդունելով Քրիստոնեությունը որպես պետական կրոն, այժմ էլ, անկախ բազում տառապանքների՝ ցեղասպանության, տարածքների կորստի, աղքատության և քաղաքական-տնտեսական ճգնաժամի, դեռ մնում է հավատարիմ իր որդեգրած Քրիստոնեական սկզբունքներին՝շարունակաբար կրելով նախնիներից ժառանգած շնորհը՝ անհուն հավատը Լույսի հանդեպ:

Եվ ահա մնում ենք լցված Սիրով առ ողջ Եվրոպայի ժողովուրդները, քանզի չենք մոռացել՝ «Երբեք մի՛ հարցրու՝ ում համար է գուժում զանգը, այն միշտ գուժում է քեզ համար…»

«Նոր Հայաստան» հ/կ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Sana says:

    Փաստորեն Հայաստանը դրախտ է, և այստեղ միայն հրեշտակնե՞ր են ապրում: Ամոթ է, ձեր աչքի գերանը թողած՝ ուրիշի ծեղն եք քննադատում:Կոմայգուց մինչև Բաղրամյան և այլուր էնքան աղբ կա մաքրելու, որ քիթ սրբելու ժամանակ չեք գտնի… Ժողովուրդն ասում է.« Ճումբը քարի գլուխն ա լացում…»:

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Բայց Քրիստոսը ո՛չ Դեր-Զորում էր,և ո՛չ էլ Աուշվիցում:

  3. dyadyur says:

    Այ քեզ նամա~~աակ: ,,Նոր Հայաստան ,, ՀԿ, առակդ ինչ կուսուցանե??? Ավստրիայի ժողովուրդը ամոթից գետինը մտավ:Բա որ հիմա բոլորով հավաքվեն ու գան Հայաստան մենք ինչ ենք?? անելու:

  4. Armine G says:

    Ինչո՞ւ է Նոր Հայաստան ՀԿն սեպ խրում մեր և Ավստրիայի ժողովրդի միջև:

    • Sana says:

      Խելքը էդքան է հասնում: Հարմար սիրուն-սիրուն բառեր է ճարել, իրար հետևից շարել, բայց իմաստը չի հասկացել…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031