Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նոր Նորք վերելակ»-ին ՏՄՊՊՀ-ն չտուգանեց, զգուշացրեց (Տեսանյութ) 

Մայիս 16,2014 13:30

ՏՄՊՊՀ վերլուծության վարչության մասնագետ Արսեն Պետրոսյանի ներկայացմամբ,

Նոր Նորք վարչական շրջանի մի քանի տասնյակ բնակիչներ բողոքով դիմել են հանձնաժողովին` տեղեկացնելով, որ իրենց համայնքում մոտ 35 %-ով բարձրացվել են վերելակների սպասարկման վճարները: Հանձնաժողովը դիմել է «Նոր Նորք վերելակ» ընկերությանը՝ պահանջելով ներկայացնել պարզաբանումներ եւ փաստաթղթային հիմնավորումներ, թե ինչո՞ւ է թանկացրել վերելակների սպասարկման վարձը:

«Նոր Նորք վերելակ»-ը վճարների բարձրացումը պայմանավորել է որոշակի ծախսերի եւ հարկերի բարձրացմամբ: Սակայն ուսումնասիրության արդյունքում, ինչպես տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ասաց, հանձնաժողովը պարզել է, որ սպասարկման վճարի 35 % բարձրացումն անհիմն է: Ընկերության ներկայացուցիչները ընդունել են, որ, իսկապես, իրենց կողմից կատարվել է գնային անհիմն բարձրացում:

Հաշվի առնելով, որ ընկերությունը ընդունել է սակագնի բարձրացման չհիմնավորված լինելու փաստը եւ կարճ ժամանակ անց սկսել է վերանայել արդեն իսկ կնքված պայմանագրերը, ՏՄՊՊՀ-ը որոշեց ընկերությանը տալ խիստ նախազգուշացում: Որոշմամբ սահմանվեց նաեւ մեկշաբաթյա ժամկետում ավարտել բոլոր պայմանագրերի վերանայումը՝ սակագները նվազեցնելով չհիմնավորված բարձրացման չափով:
Նշենք, որ «Նոր Նորք վերելակը» իրականացնում է Նոր Նորք վարչական շրջանում առկա 592 վերելակներից 492 -ի սպասարկումը:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031