Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ղարաբաղը 2013-ին 153 հազար դոլար է ծախսել ԱՄՆ-ում լոբբիստական աշխատանքի վրա. «Ազատություն» ռադիոկայան

Մայիս 16,2014 13:28

Sunlight Foundation-ի հրապարակած զեկույցում տեղ են գտել նաև այլ հետաքրքրաշարժ տվյալներ:

Լեռնային Ղարաբաղի կառավարությունը անցյալ տարի ավելի քան 153 հազար դոլար է ծախսել Միացյալ Նահանգներում լոբբիստական աշխատանքների վրա: Այդ է վկայում ամերիկյան Sunlight Foundation-ի հրապարակած զեկույցը:

Ցանկում ընդգրկված է 84 երկիր, ընդ որում՝ առանձին տողով ներկայացված է՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ ծախսերը՝ 153 հազար 241 դոլար»: Պատկերացնելու համար, նշենք, որ ամերիկյան ազդեցիկ շրջաններում PR-ի համար գրեթե այդքան են ծախսել Լիբիան, Նոր Զելանդիան:

Ղարաբաղից բացի, առանձին տողով ներկայացված են նաև չճանաչված այլ հանրապետություններ կամ անկախության ձգտող շրջաններ՝ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը», որն Ամերիկայում լոբբինգի համար 1 միլիոն 200 հազար դոլար է ծախսել, Տիբեթը, Կատալոնիան, ցանկում նաև կազմակերպություն է ընդգրկված՝ Արաբական երկրների լիգան:

Թուրքիայի կառավարությունը 1 միլիոն 800 հազար դոլար է հատկացրել ամերիկյան PR-ի համար, իսկ Ադրբեջանը և Վրաստանը առաջին տասը երկրների թվում են՝ բաժանում են 9-րդ և 10-րդ տեղերը, երկու երկրները 2013-ին նույն չափի գումար են ծախսել Միացյալ Նահանգներում ազդեցիկ շրջանակների հետ կապերի համար՝ 2 միլիոն 300 հազարական դոլար:

Հրաչ Մելքումյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031