Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչ է պետք Հայաստանին, միայն փաստաթո՞ւղթ, թե՞ պարունակությունն էլ. Լեհաստանի դեսպան

Մայիս 16,2014 13:22

Հաշվի առնելով, որ Արեւելյան գործընկերության վեց երկրներից միայն երկուսն են՝ Վրաստանն ու Մոլդովան ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, կարո՞ղ ենք խոսել, որ Արեւելյան գործընկերությունը մահացավ: Այս հարցին այսօր ՄԱԱ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին պատասխանեց, որ Արեւելյան գործընկերությունը արեւելյան հարեւանների հետ հարաբերություններին է ուղղված եւ ԵՄ արտաքին քաղաքականության մաս է կազմում, եւ դա լայն առաջարկ է եղել, որը դեռ ուժի մեջ է եւ սեղանին է:
«Արեւելյան գործընկերությունը մի առաջարկ էր, որը պետք է սերտացներ ԵՄ եւ Արեւելյան երկրների հարեւանների համագործակցությունը: Նախկինում Եվրամիությունը ոչ մի անգամ նման ամբիցիոզ ծրագիր չի ներկայացրել իր հարեւաններին: Արեւելյան գործընկերության նպատակը Եվրոպայում աշխարհաքաղաքական փոփոխությունները չէին: Այդ նախաձեռնության հիմնական նպատակն այն էր՝ ԵՄ-ն Արեւելյան գործընկերներին ցանկանում է հրավիրել սերտ համագործակցության, դրանով նաեւ խթանել ներքին մոդեռնիզացիան: Այդ առաջարկից տարբեր երկրներ տարբեր կերպ օգտվեցին՝ ելնելով իրենց ներքին պահանջարկից եւ այն պատկերացումներից, որ ունեին ԵՄ հարաբերությունների հետ կապված »,- ասաց դեսպանը:

Ըստ դեսպանի, ներկա պահին Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան հայտնեցին իրենց շարունակական կամքը այդ համագործակցության վերաբերյալ, ու Ուկրաինան ստորագրել է արդեն առաջին մասը, պատրաստվում է ստորագրել նաեւ երկրորդ՝ տնտեսական մասը. «Յացենյուկի կառավարությունը դրա մասին հստակ ասում է: Գործնականում համաձայնությունների մի մասը արդեն իրականացվում է: Ուկրաինան շատ մեծ հնարավորություն ունի առանց մաքսի եւ տուրքերի իր արտադրանքը արտահանել Եվրոպա: Մոլդովայի քաղաքացիներն առանց վիզայի կարող են մուտք գործել Եվրոպա: Ամենայն հավանականությամբ, հունիսին Մոլդովայի եւ Վրաստանի հետ այդ համաձայնությունները կստորագրվեն»:

Պարոն Ռաչինսկին հստակեցրեց, Արեւելյան գործընկերության դեմ խոսում են նրանք, որոնք ցանկանում են, որ Արեւելյան պետությունների գործակցությունը ԵՄ հետ կասեցվի. «Դա ակնհայտ է»:
Հարցին, թե Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը, թե ինքն էլ է կողմ, որ Հայաստանը ստորագրի Ասոցացման համաձայնագիրը, իր սեփակա՞ն կարծիքն էր, թե՝ Եվրամիության դիրքորոշումն էր արտահայտում, ասաց` ինքը ուրախ է, որ Օլանդն աջակցում է, բայց. «Պետք է որոշակիացնել, թե ինչ է պետք Հայաստանին ու ԵՄ-ին ՝ միայն փաստաթո՞ւղթ, թե՞ պարունակությունն ու ասոցացումը»:

Նրա համար դեռ պարզ չէ, թե Ասոցացման համաձայնագրի կետերից որ ոլորտներն ավելի արդյունավետ կլինեն Հայաստանի համար: Հայաստանի կառավարության ներկայացուցիչներն ասում են, որ սերտորեն համագործակցելու են այն ոլորտներում, որի դրույթները չեն հակասում ՄՄ անդամակցելուն. «Խնդիրն այն էր, Հայաստանը դեռ ՄՄ անդամ չէ ու չի կարող հստակեցնել, թե որ ոլորտներում կարող է համագործակցել եւ որ կետերն են իր համար ընդունելի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031