Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլայ Դավթյան. «Ապշում ես՝ ինչպե՞ս թե, մշակութային ծրագիր պետք չէ, կինոյի մասին օրենք պետք չէ». «Իրատես de facto»

Մայիս 16,2014 12:33

Նոր ստեղծվող ֆիլմերի, ռեժիսոր-հանդիսատես-քննադատ կապի, մշակութային քաղաքականության մասին է զրույցը կինոռեժիսոր Նիկոլայ Դավթյանի հետ:

– Պետպատվերով ի՞նչ ֆիլմեր են նկարահանվում մեզ մոտ։

– Եթե տարելից չէ, հոբելյան չէ (ասենք, Առնո Բաբաջանյանի 85-ամյակն էր, պատվիրեցին, ֆիլմ նկարահանեցի), մնացած դեպքերում հասկանալի չէ ինչո՞ւ, ինչի՞ց ելնելով են որոշում, օրինակ, Հայաստանի մարզերի կամ Գառնու տաճարի մասին ուսուցողական ֆիլմ նկարահանել։ Քանի դեռ չկա մշակութային քաղաքականություն, մեր պաշտոնյաներն ինչ ասես կարող են որոշել։ Օրերս կինոյի մասին հաղորդում էր, և ազգային կինոկենտրոնի տնօրենն ու կինեմատոգրաֆիստների միության նախագահը հանգեցին այն եզրակացության, որ մեզ կինոյի մասին օրենք պետք չէ։ Ապշում ես՝ ինչպե՞ս թե, մշակութային ծրագիր պետք չէ, կինոյի մասին օրենք պետք չէ։ Կինո էլ պետք չէ։

– Թույլ տեխնիկայով կարո՞ղ ենք մասնակցել համաշխարհային կինոպրոցեսին։ Շատ դեպքերում լավ կինո չունենալը պատճառաբանվում է անհրաժեշտ տեխնիկայի բացակայությամբ։

– Այսօր կան փառատոներ, որտեղ կարող ես հեռախոսով նկարահանված ֆիլմ ներկայացնել, օրինակ, Իտալիայում բջջային հեռախոսներով նկարահանված ֆիլմերի փառատոն կա։ Կարևորը լավ գաղափարն է, շնորհքը։ Այստեղ բոլորովին ուրիշ պարադոքս կա։ Մենք խոսում ենք այն մասին, որ աշխարհում կա 2k, 4k տեխնիկա, 25-30-մետրանոց էկրանի վրա ստանում ենք ֆանտաստիկ պատկեր, որի ամեն մազմզուկը կարող ես տեսնել։ Բայց մենք մեկ-երկու կինոթատրոն ունենք, ինչի՞ համար ենք նկարահանում այդ 4k–ով։ Ավելին ասեմ, այդ ձևաչափով նկարահանում ենք, հետո դարձնում ենք հեռուստատեսային, որ հնարավոր լինի ցուցադրել։ Մենք տեխնիկայի խնդիր չունենք։ Հայաստանում կարող է զարգանալ երկու ուղղություն՝ վավերագրական ու անիմացիոն կինոն։ Անիմացիայի համար մեզ պետք է համակարգիչ։ Վավերագրականի համար Հայաստանը հսկա բազա ունի։ Մի քանի տարի հետո ամերիկացիները, ֆրանսիացիները կգան Հայաստան՝ ֆիլմեր նկարահանելու։

Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031