Լրահոս
Օրվա լրահոսը

Թևան Պողոսյան. «Լավ է, որ պարտադիրը վերացվեց, բայց ցավն այն է, որ դիմում են գրելու»

Մայիս 16,2014 11:52

«Ողջունելի է, որ պարտադիրը վերացվում է, բայց ցավն այն է, որ դրանից հետո պետք է մարդիկ դիմում գրեն, որ նրանցից գումարներ չպահվեն»,-այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում «կուտակայինի» լրամշակված օրենքի վերաբերյալ նման մտահոգություն հայտնեց ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը:

Նա նկատեց, թե «ամեն ինչ պիտի լինի հակառակը, մարդ պետք է դիմում գրի, որ մասնակցի կամավորի»:

Թևան Պողոսյանը նկատեց, թե այսպիսով կառավարությունն ունի «հետին միտք», քանի որ մարդիկ կամ կհոգնեն դիմում գրելուց, կամ նրանց թույլ չեն տա դա անել ու դեկտեմբերին կառավարությունը հանգիստ կասի, թե տեսեք, բնակչության մի մեծ հատված կողմ է կուտակայինին:

Պարոն Պողոսյանը նշեց, թե իրենք դեմ են քվեարկել, քանի որ առաջարկել են դիմում գրելու մեխանիզմը հակառակ կողմից մտցնել, ուստի այս քայլը հարցին կիսատ լուծում տալ է նշանակում: Թևան Պողոսյանը համամիտ է այն կարծիքի հետ, որ այս ամենն արվել է քաղաքացիական շարժումը թուլացնելու համար:

Մեր հարցին ինչպիսի՞ գնահատական կտա իշխանական կողմից հնչող այն տեսակետին, թե ինչո՞ւ դեմ քվեարկեցիք այն օրենքին, որը պարտադիր բաղադրիչ չի պարունակում, քանի որ այս օրենքը չընդունվելու դեպքում հինն էր գործելու ու պահումները շարունակվում էին, պարոն Պողոսյանը պատասխանեց. «Բնականաբար դա մանիպուլյատիվ մի մոտեցում է: Եթե իսկապես մտահոգված են բնակչության խնդիրներով ու կարիքներով, ապա ինչո՞ւ եք ամեն անգամ հարցի բարձրաձայնման ու ճնշման պարագայում հարցին լուծում տալիս, միանգամից արեք»:

Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե եթե հին օրենքը մնար, ապա «կսկսվեր ավելի հզոր շարժում, և միգուցե արդեն կառավարությունը կփոխվեր»՝ Թևան Պողոսյանը կոչ արեց «կիսատ լուծումներով չառաջնորդվել», բայց նաև շեշտեց, թե հին համակարգը մնալ չի կարող, քանի «այն չի կարող լուծել ապագայի խնդիրներ, որ մարդիկ իրենց թոշակները ստանալուց չծիծաղեն ձեռքներին եղած գումարների համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031