Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյանն իրատեսական չի համարում կառավարության նախաձեռնությունը. «Ժողովուրդ»

Մայիս 16,2014 11:36

Հատված ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ հարցազրույցից:

– Պարոն Հակոբյան, Դուք եւս ներկա եք եղել ՀՀ վարչապետի եւ 100 գործարարների հանդիպմանը, որի ժամանակ վարչապետը հայտարարել է, թե կառավարությունը մտադիր է սահմանի վրա «Ապրանքների ավելացված արժեքի հարկը» վերացնել։ Դուք այդ ծրագիրը որքանո՞վ եք իրատեսական համարում։

– Ավելացված արժեքի գանձումը սահմանի վրա ունի երկու խնդիր։ Առաջինը դա 300 միլիարդ գումար է, եւ եթե մենք սահմանի վրա չենք գանձում, ապա մենք բյուջեն հավաքելու համար պետք է թարմ գումարի ռեզերվ ունենանք։ Եթե մենք այդ գումարի ռեզերվն ունենանք, ապա տնտեսության համար ճիշտ կլինի հարկի գանձումը սահմանի վրայից հանել։

– Իսկ հնարավո՞ր է այդ ռեզերվը ձեռք բերել վարկի միջոցով:

– Եթե կարողանանք վարկով վերցնել լավ է, բայց դա շատ մեծ գումար է։

– Դուք որքանո՞վ եք իրատեսական համարում այս ծրագրի իրագործումը։

– Այսօրվա համար ես չեմ տեսնում իրատեսական։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031