Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակ Թորոսյան. «Ստալինի արձանը ես անձամբ կոչնչացնեմ».«Հայկական ժամանակ»

Մայիս 16,2014 11:31

Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին Երեւանում Անաստաս Միկոյանի արձանը դնելը անբարոյական էր համարել: ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանի մեկնաբանությունն այս առնչությամբ:

– Պարոն Թորոսյան, ինչպե՞ս կմեկնաբանեիք լեհ դեսպանի հայտարարությունը։

– Միկոյանը, անկախ ամեն ինչից, հայ է ու սովետական հսկա կայսրությունում բարձր պաշտոն է զբաղեցրել։ Պրոռոուսական ուժերը մի կերպ են մեկնաբանում այդ արձանը դնելը, արեւմտյան ուժերը՝ ուրիշ կերպ։

– Անաստաս Միկոյանի հրամանով բազմաթիվ մարդիկ են գնդակահարվել, այնպես չէ՞։

– Ո՛չ, համակարգն է եղել մարդասպան։ Ես շատ ուրախ եմ, որ Սովետական միության փոխվարչապետը հայ է եղել։

– Այսինքն ուգո՞ւմ եք, որ Անաստաս Միկոյանի արձանը դրվի:

– Ինձ համար միեւնույն է։ Ես հպարտանում եմ, որ Միկոյանի նման հայ մարդ է եղել։

– Լեհ դեսպանը դա անբարոյականություն է համարում։

– Անբարոյական բառը խիստ է։ Եթե գտնվեն մարդիկ, ովքեր կուզենան դնել այդ արձանը, ես այդ մարդկանց անբարոյական չէի անվանի։

– Կուզե՞ք, որ Ստալինի արձանը լինի Երեւանում։

– Ստալինի արձանը ես անձամբ կոչնչացնեմ, որովհետեւ Ստալինը հայ ժողովրդի թշնամիներից էր։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031