Լրահոս
Օրվա լրահոսը

Գոնե հրապարակային տիրույթում ՌԴ իշխանությունների դիրքորոշումը բավականին տոլերանտ էր. «Ժողովուրդ»

Մայիս 16,2014 11:16

Ընդհանրապես այն, ինչ կատարվեց ե՛ւ Ուկրաինայի, ե՛ւ Հայաստանի դեպքում՝ Եվրամիության ընդլայնման քաղաքականության ոչ գրագետ իրագործման հետեւանք էր։ Եվ եթե կոնկրետ Ուկրաինայի դեպքում իրավիճակը եւ շահերի մասշտաբն այլ էր, ապա Հայաստանում ԵՄ-ն կարող էր հասնել լիարժեք հաջողության, եթե շրջանառության մեջ չդներ «կամ-կամ»-ի ուլտիմատումային սկզբունքը։

Նկատենք, որ Հայաստանի՝ ԵՄ հետ բանակցությունների գրեթե ողջ ընթացքում Ռուսաստանը որեւէ անգամ հանդես չեկավ փոխադարձ «կամ-կամ»-ային վերջնագրով։ Ընդհակառակը, գոնե հրապարակային տիրույթում ՌԴ իշխանությունների դիրքորոշումը բավականին տոլերանտ էր։ Եվ դրան ԵՄ-ն պետք է հակադրեր հենց համարժեք քաղաքականություն, որի դեպքում Հայաստանն ուղղակի տրամաբանական պատճառաբանություն չէր կարող ունենալ՝ ԵՄ հետ ասոցացումից հրաժարվելու համար։
Իհարկե, տեսակետ կա, որ այդ մեզ էր պետք ԵՄ հետ ասոցացումը, եւ ոչ թե ԵՄ-ին, հետեւաբար Եվրոպան նման քաղաքական կոմբինացիաների խնդիր չուներ։ Ուկրաինայի դեպքերը, սակայն, Արեւմուտքին ցույց տվեցին, որ այսօր Հայաստանը Եվրամիությանը պետք է ոչ պակաս, քան ԵՄ-ն՝ մեզ։ Եվ սա այն դեպքն է, երբ գործում է հայտնի իմաստությունը՝ լավ է ուշ, քան երբեք։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031