Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ոչինչ այդքան չի վնասել իշխանափոխության գործընթացին, որքան իշխանափոխության մասին դատարկ խոստումները. «Հայկական ժամանակ»

Մայիս 16,2014 11:11

Երրորդ հանրապետության պատմության մեջ ընդդիմությունը երբեք իշխանության չի եկել։ Բայց ընդդիմությունը միշտ խոստացել է իշխանափոխություն։ Եղել են դեպքեր, երբ խոստացել է իշխանափոխություն անել կոնկրետ օրը եւ ժամին։ Վերջին տարիներին, սակայն, գործում է իշխանափոխության ոչ թե օրացուցային, այլ սեզոնային գրաֆիկը՝ ձմեռ, գարուն, ամառ, աշուն բանաձետվ։ Ձմեռը խոստանում են, որ գարնանն են անելու իշխանափոխություն, գարնանը՝ որ ամռանը, հետո ամառը շատ շոգ է ստացվում, հարցերը տեղափոխում են աշուն, աշնանն էլ գյուղացիք բերքով են զբաղվում եւ նորից իշխանափոխությունը տեղափոխվում է ձմեռային խաղաշրջան։

Հետո բացատրում են, որ իշխանափոխություն չեղավ, որովհետեւ իշխանությունները բիրտ են, հանցագործ, իրականացնում են հետապնդումներ։ Կաշառում, վախեցնում են մարդկանց։ Սա ճիշտ է, բայց ճիշտ է նաեւ այն, որ դրա մասին հայտնի էր ավելի վաղ, քան ընդդիմությունը խոստանում էր իշխանափոխություն։ Այսինքն՝ դա խոստանալիս պետք էր բոլոր այդ գործոնները հաշվի առնել։ Բայց հաշվի չեն առնվել, փաստորեն, ինչը նշանակում է, որ իշխանափոխության խոստումը ոչ այլ ինչ էր, քան փուչիկ։ Թերեւս սխալված չենք լինի, եթե ասենք, որ Հայաստանում ոչինչ այդքան չի վնասել իշխանափոխության գործընթացին, որքան իշխանափոխության մասին դատարկ խոստումները, չհաշվարկված քայլերը կամ որպես իշխանափոխություն ներկայացվող գործընթացները, որոնք իրականում այլ նպատակներ ունեն՝ ապահովել իշխանության կողմից իրականացվող հերթական իշխանափոխություն։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031