Լրահոս
Օրվա լրահոսը

Մոնոպոլիստները հավաքվել՝ գործարար աշխարհում մրցակցություն ապահովելու անհրաժեշտությունից են խոսել. «Հրապարակ»

Մայիս 16,2014 11:10

Առաջին եւ ամենաուժեղ «բզիկը», թերեւս, հանդիպման ձեւաչափն է՝ վարչապետը հանդիպել է գործարարների հետ։ Մեր կարծիքով, սակայն, հայ գործարարների հետ հանդիպել է ոչ թե վարչապետը, այլ մի ուրիշ գործարար, եւ դա ավելի շուտ գործարարների համաժողով էր, քան վարչապետի հանդիպում գործարարների հետ։ Վեճ չկա, չէ՞, այն մասին, որ Հովիկ Աբրահամյանը խոշոր սեփականատեր ու բիզնեսմեն է… Անցնենք առաջ։
Ժպիտ է առաջացնում նաեւ այն, որ կառավարության տան դահլիճն այդ հանդիպման շրջանակներում լցվել էր ոչ թե գործարարներով՝ բառիս բուն իմաստով, այլ զանազան պատգամավորներով, նախարարներով, մեծ ու փոքր պաշտոնյաներով, որոնց գործարար անվանելը նույնն է, թե օրենք խախտելը։ Ինչո՞ւ է պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ներկա այդ հանդիպմանը։ Ի՞նչ գործ ունեն այնտեղ կառավարության շատ երեւելիներ, որոնք հասարակությանն ավելի շատ իրենց բիզնեսով են հայտնի, քան իշխանության մեջ գրաված դիրքով։ Դուրս է գալիս՝ սեփական նախաձեռնությամբ ինքնաբացահայտվել են որպես օլիգարխ ու չեն էլ մտահոգվում, որ իրենց պարզապես չի թույլատրվում բիզնես ունենալ եւ միաժամանակ լինել պատգամավոր կամ նախարար։

Ինչպե՞ս չժպտաս, երբ հանկարծ քեզ տեղեկացնում են, որ ճյուղային մոնոպոլիստները հավաքվել՝ գործարար աշխարհում մրցակցություն ապահովելու անհրաժեշտությունից են խոսել։ Ո՞վ կհավատա, որ, օրինակ, Գագիկ Խաչատրյան տրանսկոնտինենտալ մասշտաբի բիզնեսմենը, որ այսօր որպես գերնախարար համակարգում է ֆինանսները, հարկային եւ մաքսային ոլորտները, կպայքարի սեփական մենաշնորհների դեմ ու հարկային դաշտում բարգավաճման հնարավորություններ կընձեռի իր մրցակիցներին։ Իսկ անձամբ Հովիկ Աբրահամյա՞նն ինչպես է պայքարելու իր եւ իր «ամենահեռու» բարեկամ Գագիկ Ծառուկյանի մրցակիցների հաջողության համար։ Դեռ չենք խոսում նախագահ Սարգսյանի մերձավորների բիզնեսի մասին։ Կկարողանա՞ Հովիկ Աբրահամյանը շահութաբերության առումով հավասարը չունեցող ավտոկայանատեղիների, արագաչափերի ու տեսանկարահանող սարքերի անվերահսկելի դաշտում մրցակից գտնել Ազատիչների համար։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031