Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյանն Էդմոն Մարուքյանին. «Արա ասեիր քոնը չի, ես ավելի խիստ կասեի»

Մայիս 16,2014 10:59

«Արա ասեիր քոնը չի, ես ավելի խիստ կասեի»,- այսօր ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում դիմելով անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանին՝ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: «Ես նոր եմ միացել»,- պատասխանեց Մարուքյանը: Բանավեճը վարձակալության պայմանագրերի հստակեցման նախագծի շուրջ էր:

«Խստացնում եք էլի: Անտունները քիչ են, մարդկանց հանում գցում եք փողոց: Կարգավորեք, բայց մի խստացրեք»,- Էդմոն Մարուքյանի կողմից հարցի ներկայացման ժամանակ վրդովվեց Գագիկ Ջհանգիրյանը: Գործող օրենքով նախատեսվում է, որ եթե մարդը երկու անգամից ավելի չի կարողացել վճարել վարձավճարը, սեփականատերը իրավունք ունի դատական ատյաններին դիմել: Մարուքյանի առաջարկով հստակեցվում է` «անընդմեջ երկու անգամից ավելի»: Կառավարությունն առաջարկել է «պարբերաբար չվճարելու դեպքում» եզրույթը: Հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամ Արփինե Հովհաննիսյանն օրինակ բերեց. «Ասենք չորս ամսվա պայմանագիր է կնքված, մեկ ամիսը վճարվում է, մյուսը`ոչ, երրորդը վճարում է, չորրորդը`ոչ. սա պարբերաբար է, թե`ոչ»: Ու առաջարկեց նման հստակեցում մտցնել`«մեկ տարվա ընթացքում կամ վեց ամսվա ընթացքում երկու անգամից ավել…»:

«Իմ նախագծերը չեն, նոր եմ միացել»,- ասաց Էդմոն Մարուքյանն`առաջարկելով հարցն ընդգրկել մեծ օրակարգ եւ անել հետագա հստակեցումները: Կառավարության ներկայացուցիչները եւս առարկություն չունեին: Հարցն ընդգրկվեց մեծ օրակարգ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031