Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորները սպասում են նոր կառավարության նոր քաղաքականությանը (Ֆոտոշարք)

Մայիս 16,2014 10:52

«Ես այսուհետ կաշխատեմ մաքսիմալ իմ ներկայությունն ապահովել, բայց այսօր փոխնախարարները կներկայացնեն քննարկվող հարցերը, քանի որ ես դեռ չեմ հասցրել դրանց լավ ծանոթանալ»,- այսօր ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին նման դիտարկմամբ հանդես եկավ ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանը: Ի դեպ, սա նաեւ առաջին նիստն էր, որը վարում էր հանձնաժողովի նոր նախագահ Հովհաննես Սահակյանը: Փոխադարձ շնորհավորանքներից հետո պատգամավորներն անցան օրակարգին:

Քննարկվում էին «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում» եւ «Վարչական դատավարության օրենսգրքերում» լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագծերը: Դրանք քննարկվել էին մեկ տարի առաջ եւ հետաձգվել`մեկ տարով: Այդ ընթացքում նաեւ տեխնիկական խնդիրներ են առաջացել, որոնք ևս պետք է շտկվեն: Նախագծերը ենթադրում են խմբային հայցի ինստիտուտի ներդրման եւ կիրառման հետ կապված մանրամասներ:

ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը դիտողություն արեց, որ գուցե ճիշտ կլիներ այս հարցերին անդրադառնալ ավելի ուշ`«նոր կառավարություն ա, նոր քաղաքականություն. լավ բան ա, բայց…»: Նախագիծն արդեն իսկ մեկ տարով հետաձգվել է եւ հետաձգելու այլ ժամկետ չկար, հետեւաբար, հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն առաջարկեց հարցը ներառել մեծ օրակարգ`չներառելով փոքր`հերթական քառօրյայի օրակարգ ու ավելի հանգամանորեն քննարկվեն բոլոր հարցերը: Փաթեթների վերաբերյալ ԱԺ իրավաբանական վարչությունն էլ վերապահումներ ունի:

«Կառավարությունը նոր քաղաքականության, նոր ծրագրային մշակումների խնդիրների ընթացքում է, բայց այս նախագիծը կարող ենք քննարկել, նաեւ փորձնական առումով նաեւ ներդնել: Առաջարկին չենք առարկում`մտցնենք մեծ օրակարգ, բայց քառօրյայի օրակարգ չընդգրկենք»,- ասաց արդարադատության նորանշանակ նախարարը:

Նման կերպով քննարկվեցին եւ մեծ օրակարգում ընդգրկվեցին մի շարք այլ նախաձեռնություններ ևս, քանի որ հետաձգելու ժամկետները լրացել են եւ հարցերը մեծ օրակարգում չընդգրկելով դրանք մեխանիկորեն դուրս էին մնալու:

PrevPhoto
NextPhoto

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031