Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգոր Մուրադյանի եւ Դավիթ Հարությունյանի միջեւ բանավեճն արդեն մոռացվե՞լ է. «Հրապարակ»

Մայիս 16,2014 10:44

Արդարադատության նախարարությունում նախարարից հետո մեկը մյուսի հետեւից իրենց պաշտոններին հրաժեշտ տվեցին փոխնախարարներ Արամ Օրբելյանը եւ Եղիշե Կիրակոսյանը։ Մինչդեռ թվում էր՝ նախեւառաջ վտանգավոր գոտում է փոխնախարար Գրիգորի Մուրադյանը, ով ժամանակ առաջ ԱԺ-ում հակադարձել էր Դավիթ Հարությունյանին, որի նախկինում ղեկավարած ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկումներն այնքան էին թեժացել, ու գործը հասել էր միմյանց վիրավորելուն։ Փոխնախարարի «Սահմանադրության դասեր տալու» մասին հայտարարությունը խոցել էր Դավիթ Հարությունյանին։ «Դուք հիմա վիրավորում եք բոլորիս, սա ի՞նչ բան է։ Ես կոչ եմ անում նիստը վարողին դադարեցնել նիստը, եթե այսպես է շարունակվելու»,- հորդորել էր նա։ Բայց, պարզվում է, «հիմնավոր» պատճառներ կան Մուրադյանին աշխատանքից չազատելու համար. նա նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանի համակուրսեցին է։ Երեկ ԱԺ-ում Գրիգորի Մուրադյանը զրույցում տեղեկացրեց այդ մասին։

– Պարոն Մուրադյան, թվում է՝ Դուք էիք նախեւառաջ «վտանգավոր» գոտում, Ձեր ինտուիցիան ի՞նչ է ասում՝ կմնա՞ք պաշտոնում, թե՞ Ձեզ էլ կհեռացնեն։
– Ես, իհարկե, չեմ ապավինում իմ ինտուիցիային, ես կարծում եմ, որ դեռ կշարունակեմ պաշտոնավարել այնքան ժամանակ, քանի դեռ նպատակահարմար կգտնեն համապատասխան լիազոր մարմինները ու նաեւ ես, բնականաբար՝ փոխադարձ համաձայնությամբ։ Անելիքները շատ են դատաիրավական բարեփոխումների շրջանակներում, չափազանց կարեւոր օրինագծեր կան, որոնք ես թե այս նստաշրջանի ընթացքում եւ թե աշնանային, եթե կառավարությունը նպատակահարմար գտնի, պետք է ներկայացնեմ ԱԺ-ում։ Այդ տեսանկյունից թերեւս կարծում եմ՝ դեռ անելիքներ ունեմ եւ կունենամ։

Իսկ Ձեր ասած միջադեպն արդեն անցյալում է, մոռացվել է, եւ ես կարծում եմ, որ դա ընդամենը աշխատանքային միջադեպ էր, ու չարժե արհեստականորեն վերակենդանացնել։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031