Այսօր ժամը 18.00-ին Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի եւ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի բանավեճը: Թեման՝ կենսաթոշակային բարեփոխումներ:
Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին:
Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Պ-ն Հակոբյան: Ես համոզված եմ, որ բոլոր Հանրապետականներտ, բացի գուցե Վազգեն Խաչիկյանից, չեք հասկսնում ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ բառի իմաստը: Այս հակասահմանադրական ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ վրա ծախսված միլիոնավոր դոլարներից քանի ցենտն եք Դուք ձեր գրպանից վերադարձնելու իմ և ինձ նմանների միջոցներով ձևավորված բյուտջեն?