Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Պետք չէ հակասություն փնտրել Հովիկ Աբրահամյանի և Տիգրան Սարգսյանի գծի միջև».1in.am

Մայիս 16,2014 00:11

«Շուտով կառավարությունը, նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, ԱԺ-ին կներկայացնի կառավարության նոր ծրագիրը, և թե´ վարչապետը, թե´ կառավարության մեր գործընկերները հրապարակայնորեն կպատասխանեն բոլոր հարցերին:

Ինչ վերաբերում է ձեր հարցին, ապա ասեմ, որ այս տարիների ընթացքում հանրապետական կուսակցությունը ոչ միայն փորձ է արել, այլև շատ արդյունավետ իրականացրել է երկրի կառավարումը: Դրանով է պայմանավորված եղել, որ համապետական ընտրություններում կուսակցությունը ստացել է առավելագույն ձայները:

Երբ որ գալիս է նոր պաշտոնյա՝ պետք չէ հակասություն փնտրել նախկին և ներկա պաշտոնյաների գծի մեջ: Ե´վ Տիգրան Սարգսյանը, և´ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ անդամ են, և իրականացնում են ՀՀԿ քաղաքական գիծը»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ` պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչու է Հովիկ Աբրահամյանը հիմա բարձրաձայնում ստվերը վերացնելու հարցը, իշխանությունները մինչ այդ չէի՞ն տեսնում, որ նույն գործարարները ստվերում են աշխատում, և ինչո՞ւ փորձ չէր արվում նրանց բերել օրենքի դաշտ, ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031