Լրահոս
Օրվա լրահոսը

«Ըտեղ նորմալ բան չկար»

Մայիս 16,2014 14:30

Լոռու ԲՀԿ տարածքային խորհրդի նախագահը`  իր կուսակից ավագանու անդամի վարքի մասին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Լոռու մարզի տարածքային խորհրդի նախագահ Էդիկ Կարախանյանը, գնահատելով Վանաձոր համայնքի ԲՀԿ-ական ավագանու անդամ Գեւորգ Շահինյանի՝ վերջին ավագանու նիստում դրսեւորած վարքագիծը, սկզբում փորձեց խուսափողական պատասխան տալ, ասելով՝ «Բեր ես ոչ մի բան չասեմ, տենց ավելի լավ չի՞ ըլնի»:

10339005_507909799310513_883316814_nՀարցին, սակայն, որ ինքն էլ է ժամանակին Վանաձոր համայնքի ավագանու անդամ եղել (2002-2005 թթ.), կանոնադրությամբ՝ ավագանու անդամն իրավունք ունի՞ նիստի ժամանակ լրագրողի հետ երկխոսության մեջ մտնելու, դիմելու նրան «աղջիկ ջանով» եւ ձայնը բարձրացնելով՝ նվաստացնող վերաբերմունք դրսեւորելու նրա հանդեպ, Է. Կարախանյանը պատասխանեց կիսահեգնական տոնով. «Ես չգիտեմ՝ ինչ կա նորմերով, հըմի էնքա՜ն բաներ կան… Հըմի շատ բաներ են անում, որ չի կարելի. ասում եմ՝ կարող ա հըմի կա: Էն ժամանակ չկար»: Ապա ավելացրեց՝ «Ինչ ասեմ, ով ինչ անի, իրան կանի»:
Նկատեցինք, որ փորձագետները կարծիք են հայտնել, թե ավագանու նիստում լրագրողների եւ ավագանու անդամների կողմից երկուստեք էթիկայի խախտում է թույլ տրվել, երկու կողմն էլ իրենց անպարկեշտ են պահել, իսկ ի՞նչ տպավորություն է ստացել Է. Կարախանյանը՝ տեսանյութը դիտելով. մեղադրո՞ւմ է լրագրողներին: «Պարզ չի երեւում՝ ով ում դեմն է կանգնել, ոնց է կանգնել, համենայնդեպս, պետք չեն տենց բաներ, էլի, ամբողջ երկիրը նայում է: Թե ինչ նպատակով է ստացվել, թե ոնց, չգիտեմ, բայց չի կարելի»,- ասաց Է. Կարախանյանը:

Իսկ կոնկրետ իր կուսակցի՝ ԲՀԿ-ական Գեւորգ Շահինյանի պահվածքը, այդ պահին նրա ինքնարտահայտման ձեւը քննադատո՞ւմ, թե՞ նորմալ է համարում՝ հարցին ԲՀԿ-ականն ի վերջո պատասխանեց. «Չէ, ըտեղ նորմալ բան չկար»:

Ա. ԹՈՐՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031