Վաղը «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության դահլիճում կայանալու է ընկերական հանդիպում Հայաստանի եւ Վրաստանի բռնցքամարտիկների միւեւ:
«Առավոտը» հայկական բռնցքամարտի այսօրվա շուրջ զրուցել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանի հետ:
– Պարոն Գեւորգյան: Արդեն յոթ ամիս է՝ գլխավորում եք ֆեդերացիան: Ի՞նչ կասեք:
– Կարելի է ասել, որ աշխատանքներն սկսեցինք գրեթե զրոյից: Հայաստանի առաջնություններն անցկացրինք, որոնց արդյունքներով հավաքագրեցինք տարիքային խմբերի հավաքականների թեկնածուներին: Եղած մարզիկներից փորձում ենք ընտրել լավագույններին: Միայն հանրապետության առաջնությունները բավարար չեն՝ որոշելու, թե ով է գլխավոր տեղն զբաղեցնելու հավաքականում: Միջազգային մրցաշարերում փորձարկում ենք բոլորին՝ 1-ին, 2-րդ, իսկ եթե ունենք՝ նաեւ 3-րդ համարներին: Ինձ համար բոլորը հավասար են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տպագիր «Առավոտի» մայիսի 16-ի համարում