Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան այդպես էլ չհրապարակեց ԱՄՆ կոնգրեսականի հետ զրույցը

Մայիս 15,2014 22:11

ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի գնահատմամբ, ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Թուրքիա կատարած այցի շրջանակներում կարեւոր հարցեր է բարձրացրել Թուրքիայի նախագահի եւ վարչապետի հետ հանդիպման ժամանակ:

ԱՄՆ կոնգրեսականը Թուրքիայում քննարկել է Քեսաբահայերի տեղահանության, հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

«Ադամ Շիֆը բավական սուր կերպով է ներկայացրել հայերի հետ կապված խնդիրները, նա իր ասածները հրապարարկել է, բայց մինչեւ հիմա պարզ չէ, թե թուրքական կողմն ինչպես է արձագանքել այդ հարցերին: Նման ճնշումների պատճառով է, որ ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետը նման հայտարարություն արեց: Ակնհայտ է, որ Թուրքիան եկող տարվա ապրիլի 24-ին էլ պետք է փորձ անի նվազեցնել իր վրա միջազգային ճնշումները: Իսկ Թուրքիայի վրա նման ճնշումները ավելանալու են եկող տարվա ընթացքում»,- ասաց Կիրո Մանոյանը:

Նա նաեւ կարեւորեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Քեսաբի հարցը բարձրացրել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ.«Ֆրանսիայի նման երկրի հետ նման հարց բարձրացնելը կարեւոր է ՝ հաշվի առնելով Ֆրանսիայի դերակատարությունը Սիրիայի իրադարձություններում: Ֆրանսիան կարեւոր ազդեցությունի ունի Սիրիայի տարբեր շրջանակների հետ, որոնց մի մասը առնչվում է Քեսաբի խնդիրներին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031