Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին

Մայիս 15,2014 20:07

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին: Հանդիպմանը մասնակցում էր նաև Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Ժան- Միշել Հափին:

Վարչապետը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել ՀԲ-ի հետ ծավալված արդյունավետ համագործակցությունը և վերահաստատել կառավարության պատրաստակամությունը՝ ամրապնդելու ձեռքբերումները և արձանագրելու նոր հաջողություններ:

ՀԲ տարածաշրջանային տնօրենն իր հերթին շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ, մաղթել բեղմնավոր աշխատանք: Հենրի Քերալին ընդգծել է, որ Համաշխարհային բանկը ՀՀ-ի հուսալի գործընկերն է, և Հայաստանը վարկային պորտֆելի կատարողականի առումով լավագույն երկրներից է: Պարոն Քերալին վստահեցրել է, որ ՀԲ-ն կշարունակի աջակցել ՀՀ կառավարությանը բարեփոխումների իրականացման գործում և հասնել փոխգործակցության ավելի բարձր մակարդակի:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարություն – Համաշխարհային բանկ համագործակցության ընթացքին և հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես,անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության հետ Համաշխարհային բանկի 2014-2017թթ. երկրի գործընկերության ռազմավարության առաջնահերթություններին և ընթացիկ ծրագրերին: Այս համատեքստում արծարծվել են պետական կառավարման համակարգում, տեսչական, քաղաքացիական ավիացիայի, հարկային և մի շարք այլոլորտներում իրականացվող բարեփոխումներին առնչվող մանրամասներ:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031