Գորիսում քաղաքապետի ընտրություններին ընդառաջ տոնական տրամադրություն է, ոչ մի լարվածություն չկա։ Այս մասին «Ա1+»-ին հայտնել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։
«Ոչ մի ազատագրական պայքար չկա։ Թեկնածուներն իրար հետ շատ ջերմ հարաբերություններ ունեն, եւ ընտրություններն էլ ընթանալու են շատ քաղաքակիրթ պայմաններում»,-ասաց Սուրիկ Խաչատրյանը։
Պարոն Խաչատրյանը տեղեկացրեց նաեւ, որ Գորիսի ՀՀԿ :արածքային կառույցը որոշել է պաշտպանել թեկնածուներից Վաչագան Ադունցի թեկնածությունը։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Արա Բուդաղյանի թեկնածությանը, Սուրիկ Խաչատրյանը նշեց, որ որեւիցե լարվածություն նրա հետ կապված չկա։
Հիշեցնենք, որ անցյալ տարի Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի ժամանակ սպանվել է Արա Բուդաղյանի եղբայր Ավետիք Բուդաղյանը։
Հրապարակումն ամբողջությամբ՝ այստեղ:
Ի՜նչ ամոթ է,որ այս մարդը դեռ բանտում չէ: