Լրահոս
Օրվա լրահոսը

Զինծառայողների գործի քննությունը հետաձգվեց

Մայիս 15,2014 19:01

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր Ռազմիկ Մանուկյանի, Արշակ Թորոսյանի, Դավիթ Մարկոսյանի, Գարեգին Դանիելյանի դեմ հարուցված քրեական գործով անդրանիկ դատական նիստը:

Մեղադրողը, ինչպես նաև 4 ամբաստանյալներից 3-ի պաշտպանները դատարան չէին ներկայացել, այդ պատճառով էլ նախագահողը` Արթուր Մկրտչյանը, որոշեց հետաձգել գործի քննությունը՝ հաջորդ դատական նիստը նշանակելով հունիսի 3-ին:
Ամբաստանյալները մեղադրվում են այն բանի համար, որ «գտնվելով ստացիոնար բուժման մեջ ՀՀ ՊՆ հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում (նույն բաժանմունքի 2-րդ հարկի հիվանդասենյակում), ալկոհոլի ազդեցության տակ, նշված բաժանմունքում բուժման մեջ գտնվող ժամկետային զինծառայողներ, շարքայիններ՝ Արշակ Թորոսյանի և Դավիթ Մարկոսյանի հետ՝ մի խումբ անձանցով, բռնություն գործադրելու սպառնալիք են հնչեցրել զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ իրենց դիտողություն անող զինվորական ծառայության և կոչումով իրենց նկատմամբ պետ, ՀՀ ՊՆ N զորամասի (հոսպիտալի) հրամանատար, բ/ծ փոխգնդապետ՝ Սահակ Օհանյանի, բժիշկներ, բ/ծ մայորներ՝ Վաղինակ Հովհաննիսյանի, Արմեն Հովսեփյանի, Լևոն Բալայանի և Էմիլ Բաբաջանյանի հանդեպ, բռնություն է գործադրել Ս.Օհանյանի նկատմամբ՝ քաշքշել և պատռել է նրա շապիկը: Նրանք դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ՝ մոտ 15 րոպե սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել»:

Արշակ Թորոսյանը ամբաստանյալների հետ հնչեցրած սպառնալիքն առավել առարկայական դարձնելու նպատակով, կողապահարանները՝ որպես զենք օգտագործելով, նետել են, համապատասխանաբար՝ Ռ.Մանուկյանը Ս.Օհանյանի ուղղությամբ, իսկ Ա.Թորոսյանը՝ Է.Բաբաջանյանի ուղղությամբ:

Շարքային զինծառայող Գարեգին Դանիելյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ «գտնվելով ՀՀ ՊՆ N զորամասի հերթապահ մասի հանգստի սենյակում, կատարել է անդամախեղում, բացի այդ՝ իրենց բջջային հեռախոսն ուզելու կապակցությամբ առաջացած վիճաբանության ընթացքում իրեն հայհոյելու և հարվածելու համար բռնություն գործադրելով՝ ոտքով մեկ անգամ հարվածել է ժամկետային զինծառայող Դավիթ Մարկոսյանի ոտքին՝ պատճառելով վերջինիս առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք»:

Ռազմիկ Մանուկյանի և Արշակ Թորոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մյուս երկուսի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Ռ.Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031