«Ամերիկայի ձայն». Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Օլեքսանդր Տուրչինովը հինգշաբթի օրը տեղեկացրել է, որ երկրի զինված ուժերը գիշերային ժամերին իրականացված գործողությունների ընթացքում ոչնչացրել են ռուսաստանամետ անջատողականների երկու ռազմակայան:
Կիևը վերսկսվել է ռուսաստանամետ անջատողականների դեմ ուղղված ռազմական գործողությունները երկրում ԵԱՀԿ-ի միջնորդությամբ ազգային միասնության բանակցությունները մեկնարկելուց մեկ օր անց: Այս բանակցություններին սակայն չեն մասնակցում Ուկրաինայում հակամարտող կողմերը:
Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարի համաձայն, երկրի զինված ուժերը ոչնչացրել են ռուսաստանամետ զինյալների ռազմակայանը Ռուսաստանի սահմանից 150 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կրամատորսկ քաղաքում:
Տուրչինովը տեղեկացրել է նաև, որ ռուսաստանամետ անջատողականների ռազմակայան է ոչնչացվել Կրամատորսկի հետ հարևան Սլավյանսկում:
Կարդացեք նաև
Արմեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզաբնաղբյուր կայքում: