Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուս պաշտոնյան Հայաստանին նախազգուշացնում է. «Տեղի կունենա այն, ինչ եղավ Ուկրաինայի հետ»

Մայիս 15,2014 18:15

«Թե որքանով էր կոռեկտ դեսպանին նման հայտարարություն անել, դա այլ հարց է»,- Aravot.am-ի հարցին` արդյոք համամի՞տ է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հայտարարություններին  այսպես պատասխանեց ՌԴ արտաքին և պաշտպանության քաղաքականության խորհրդի պրեզիդիումի նախագահ, «Ռուսաստանը համաշխարհային քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը:

Հիշեցնենք, որ «Ноев Ковчег» ռուսալեզու պարբերականին տված հարցազրույցում դեսպանն ասել էր, որ պետք է զբաղվեք Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս – հայկական հարաբերությունների մեջ՝ օրինակ բերելով Ռուսաստանում ՀԿ-ների գործունեությունը կարգավորելու մասին նոր ընդունված օրենքը։

Լուկյանովը շեշտեց, թե ըստ էության դեսպանը բովանդակային առումով ճիշտ է ու մանրամասնեց. «Իսկապես, աշխարհաքաղաքական իրականությունն արդեն սրվել ու խստացվել է: Ռուսաստանը հայտարարել է իր դիրքորոշումները գործընկեր պետությունների և դրանց` այլ միավորումների մեջ ներգրավվելու վերաբերյալ: Ինչպես տեսնում ենք ուկրաինական օրինակով, դա կունենա լուրջ հակազդեցություն»:

Պարոն Լուկյանովը, չթաքցնելով ռուսական կողմի գերիշխանության հանգամանքը, նշեց. «Ինչ անել, իրականությունն այն է, որ որոշ երկրներ չեն կարող ընտրություն կատարել և պետք է գործեն իրադրությանը համապատասխան` հաշվի առնելով սահմանափակումները: Իսկ եթե ուզում են վերջնական որոշումներ ընդունել, ապա տեղի է ունենում այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայի հետ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Aram says:

    Ռուսաստանը տապորից բացի այլ աշխանամքային գործիք չի ճանաչում, թե մենք էլ երբ կճանաչենք իրական Ռուսաստանը` աստված գիտի:

  2. Hayk says:

    ՈՒկրաինան մեզ փրկեց, ափսոս,որ այդքան սարսափելի գնով: Մեր ժողովուրդը շատ բան հասկացավ Ուկրաինայից հետո: Օրհնվի ինտերնետ ստեղծողն ու ազնիվ , անկախ ժուռնալիստներն աշխարհով մեկ:

  3. Vanush says:

    Երևի ժամանակին Ջոհար Դուդաևը կամ Ասլան Մասխադովը շատ էլ ճիշտ էին: Ամեն դեպքում նրանք էլ իրենց երկրի անկախության համար էին պայքարում ընդդեմ տապորի:

    • Nelli says:

      Բա Յարոշին ինչի ես մոռացել????? Մենակ էդ էր պակաս, որ ահաբեկիչների գովքն անես հայկական մամուլում, մեզ էլ ազգովի խայտառակես:

  4. Ես հասկանում եմ,որ ախորժակը ուտելուց է բացվում(Ուկրաինա),բայց արդյո՞ք Հայաստանի շուրջ ՌԴ դեսպանի զառանցանքներն այս դեպքին են պատկանում:

  5. каринэ says:

    Специально пишу по –русски ! Для агонирующих имперских выводков. Поймите, наконец! Империи, как люди, рождаются и умирают. Кто раньше, кто позже! Такова жизнь. Восстановить империю невозможно. Как и воскресить мертвеца, Нет такого прецедента в истории человечества. Смиритесь, наконец. Живите и дайте жить других. И вы это знаете, но воняете и воняете, вредите и вредите. Скунсы- злодеи! Сгиньте, наконец, Империя ЗЛА!

  6. Արմեն says:

    Великодержавные злоумышленники, очевидно что вы будите гореть в пламени Майдана, пламени свободи государств СНГ. Майдан через год -два будет в Кремле. Это просто неизбежно. Нороды России обретуд свободу а вы будете мечтась о государств
    енности.

  7. Արմեն Զատիկյան says:

    Ու՞ր էր ձեր նոքար ֆորպոստնիկներին էդքան խելք, որ Ուկրաինայի բախտին արժանանային: Մի երկու տարի հետո կծլկեն եվրոպական Ուկրաինա քաղաքական ապաստարան խնդրելու ու «գործ կպցնելու»…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031