Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողները բոյկոտեցին ուսխորհրդի նախագահի ընտրությունները` բողոքելով, որ տնօրինությունը դիմազրկում է ուսխորհուրդը. ռեկտորն է կուրսերից ուսանողների փոխարեն ներկայացուցիչներ ընտրում ուսխորհրդի կազմում: Վերջինս, ըստ ուսանողների, ամեն ինչ անում է, որպեսզի ուսխորհրդի նախագահ դառնա «իր մարդը», իսկ ուսխորհուրդը դառնա քաղաքական մարմին, որպեսզի ընտրություններին սատարի ՀՀԿ-ական թեկնածուին:
Ռեկտոր Սամսոն Դավոյանը մերթընդմերթ գալիս ու հրահանգներ էր տալիս ուսանողներին: Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ եք անում, ի՞նչ գործ ունեք ուսխորհրդի նախագահի ընտրությունների հետ: Բավական նեղվելով այս հարցերից` նա, այնուամենայնիվ, պարզաբանեց. «Ըստ ընթացակարգի, ես անպայման մասնակցելու եմ»:
Ուսանողների վրա ճնշումներ գործադրելն էլ Սամսոն Դավոյանը համարեց հերյուրանք:
Նկատենք, որ այս թոհուբոհից հետո, վերոնշյալ անձը, տեսնելով որ մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ իր կաբինետի դռան առաջ սպասում են իրեն` պարզաբանում խնդրելու, ի վերջո նյութը միակողմանի չներկայացնելու համար, անմիջապես մի քանի ՀՀԿ-ական դասախոսների հետ ժողով գումարեց` իբրև թե շատ զբաղված է : Ու կաբինետից երկար ժամանակ իրեն սպասող լրագրողներին «ուղերձ» հղեց, որ շատ զբաղված է, ժողովից հետո դասի է, թեև պատրաստ է պարզաբանում ներկայացնել, միայն թե գործերն ավարտելուց հետո:
Ի դեպ, նշենք, որ Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն, Գյումրու 3 բուհերը միավորելու ու դրանց հիմքի վրա Շիրակի համալսարան ստեղծելու ծրագիրը խափանվում է հենց այս անձի պատճառով: Բուհական համակարգի ներկայացուցիչների ասելով, եթե բուհերը միավորվեն, բնականաբար մեկ ռեկտոր է լինելու, իսկ Սամսոն Դավոյանին այս դեպքում ռեկտոր հաստատ չեն նշանակի. Նա թոշակառու է, կմնա պաշտոնազուրկ:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Մանկավարժականի Արտակը ինչ գործ ունի այդտեղ?դուրս է ելել մանգոյից?
Մանկավարժականից չի ելել: Արտակ Հովհաննիսյանը միաժամանակ աշխատում է տարբեր հասատատություններում և հիմա էլ կլորացրած թղթով Կարմիր Բանակն է կանչում օգնության:
Իրականում բուհերի չմիավորվելը նաև ուսանողների պահանջն ու ցանկությունն է, ընդ որում ոչ միայն ՀՊՏՀ ԳՄ ուսանոնղերի, այլ մնացած երկուսինը ևս։
սխալվում ես….լավ տեղյակ չես ներքին խոհանոցից:
Իսկ վերջին պարբերությունը ի՞նչ կապ ուներ ամբողջ նյութի բովանդակության հետ: Նախ ասեմ, որ բուհ-երի միավորվելուն դեմ են ուսանողները: Ինչու՞ պետք է ՀՊՏՀ ԳՄ-ն կամ ՀՊՃՀ ԳՄ-ն միավորվեն ինչ-որ համալսարանի անվան տակ, երբ 2ն էլ Երևանի մայր բուհ-երի մասնաճյուղեր են: Ապատեղեկատվություն տարածելով ընթերցում ապահովելը ուղղակի զզվելի է:
Գիտես որն է զզվելի?այն ինչ դու անում ես,Վարդուհի….բոլորի անունից հանդես ես գալիս ու ևս մեկ անգամ ապացուցում,թե ում շահերն ես պաշտպանում:Ով է քեզ թույլ տվել բոլորի անունից հանդես գալ ու 100% ինֆորմացիան,որի մասին գիտեն քաղաքում բոլորը,անվանել ապատեղեկատվություն:Հենց քեզն մանների պատճառով է,որ Վանաձորը համալսարան է ունենալու,իսկ Գյումրին՝ոչ:Թող ՀՊՃՀ ԳՄ-ը հպարտանա իր 200 ուսանողներով,իսկ ճեր բուհնել իր անփոխարինելի պաշտոնյաներով: