Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ և ովքե՞ր են Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» ասոցացնում Բաղրամյան 26-ի հետ (Տեսանյութ)

Մայիս 15,2014 17:51

«Այո, այն մարդիկ, ուժեր, ովքեր Սերժ Սարգսյանին բերել են իշխանության, նրա համար կրակել են մարտի 1-ի ցուցարարների վրա, 2013-ի ընտրությունների ժամանակ մատը մատին չեն տվել Սերժ Սարգսյանին չխանգարելու համար, որ նա հասնի իշխանության, այո, այդ ուժերը լուրջ միջամտություն ու ջանքեր կգործադրեն «Քաղաքացիական պայմանագիրը» և այլ` Բաղրամյան 26-ի հետ չկապված ուժերի Բաղրամյան 26-ի հետ կապի իմիտացիա ստեղծելով` Բաղրամյան 26-ի հետ սեփական կապերը քողարկելու համար»,-Aravot.am-ի հարցին` թե ինչո՞ւ են որոշ ուժեր «քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնությունը ասոցացնում Բաղրամյան 26-ի հետ, այսպես պատասխանեց «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության անդամ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:


Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության հիմնադրումից ի վեր կարծիքներ շրջանառվեցին, թե «Քաղաքացիական պայմանագիրը» Սերժ Սարգսյանի «պրոյեկտն» է և ֆինանսավորվում է Բաղրամյան 26-ի կողմից:

Hrant_Meliq_shahnazaryan

Aravot.am-ը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանից հետաքրքրվեց` հաշվի առնելով ՀՀ ներքաղաքական իրավիճակը, նախաձեռնությունը ո՞ր դաշտում է տեսնում, քաղաքագետը պատասխանեց. «Բոլոր դեպքերում հայկական քաղաքական իրավիճակն այնպիսին է, որ դժվար է հասկանալ, թե կոնկրետ որ դաշտում են: Այս նախաձեռնությունը դեռ որպես քաղաքական գործոն չեմ տեսնում, կամ տեսնում եմ ընդհանուր առմամբ հայտ են ներկայացրել նման գործոն լինելու: Բայց Նիկոլ Փաշինյանին ճանաչում եմ` որպես ընդդիմադիր գործիչ, եթե նա իր քաղաքական համագործակցությունն ինչ-որ փոփոխության է ենթարկել, մի քիչ անհավանական եմ համարում, բայց բոլոր դեպքերում դա իր գործն է»:
Մեր այն դիտարկմանը, այդ դեպքում «Քաղաքացիական պայմանագիրն» ինչո՞ւ չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, պարոն Մելիք-Շահնազարյանը պատասխանեց. «Ցանկացած քաղաքական ուժի ճանաչում են այնպիսին, ինչպես այն ներկայանում է, այլ ստորգետնյա քարեր և այլն, դրանց փորձում եմ չհավատալ և գնահատում եմ այդ ուժերին իրենց հայտարարություններով: Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների խոսքում քննադատությունը կարծում եմ քիչ չէ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031