Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Կուտակային պարտադիր համակարգի թափանիվը պտտվում է» (Տեսանյութ)

Մայիս 15,2014 17:08

«Կառավարությունը փորձում է իր այս զիջումներով մեզ դնել մի իրավիճակի առաջ, որ մենք բոլորս արձանագրենք, որ փաստի առաջ ենք»,-անդրադառնալով «կուտակային» լրամշակված նախագծի վտանգներին` այսպիսի կարծիք հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության անդամ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանը 67 կողմ, 29 ձեռնպահ և 18 դեմ ձայներով` հավանության արժանացրեց կառավարության ներկայացրած լրամշակված նախագիծը` «կուտակայինի» մասին:

Պարոն Փաշինյանը մանրամասնեց, թե նոր նախագծի առաջացրած խնդիրը որն է. «Խնդիրը այն է, որ կառավարության բերած նախագծով պետական բյուջեն վճարումների իր մասնաբաժինն անում է: Այս ընդվզման արդյունքում կառավարությունը հնարավորություն տվեց քաղաքացիներին և գործատուներին չվճարել իրենց մասնաբաժինը, բայց պետբյուջեին նրանց մասնաբաժինները վճարված են: Սա վատ է նրանով, որ պարտադիր կուտակային համակարգի թափանիվը պտտվում է և գնալով թափ է հավաքել: Սա մատնում է կառավարության մտադրությունը՝ սեպտեմբերին գալ ու ասել, որ այս համակարգն աշխատում է, և այս համակարգը պետք է հետ վերադարձնել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031