Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ակցիա՝ Հովիկ Աբրահամյանի կառավարած բուհում (ֆոտոշարք, տեսանյութ)

Մայիս 15,2014 17:03

Այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում, որի կառավարման խորհրդի նախագահը նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է, ուսխորհրդի նախագահի ընտրություններ էին նշանակված: Սակայն ուսանողները բոյկոտեցին ընտրությունները` մի լավ քննադատելով բուհի ղեկավարությանը: Բանն այն է, որ բուհի ղեկավարությունը փորձում է իսպառ ոչնչացնել ուսխորհուրդը` որպես ուսանողների շահերը պաշտպանող ինքնակարգավորվող մարմին: Ըստ բողոքավորների, ղեկավարությունը ակտիվորեն միջամտում է ուսխորհրդի նախագահի ընտրություններին, հաշվի չի առնում ուսանողների կարծիքը, ուսխորհրդի ներկայացուցիչներին հրահանգում ու ստիպում է ընտրել իրենց թեկնածուին:

PrevPhoto
NextPhoto

Ուսանողներից մեկը այսպես պարզաբանեց խնդիրը. «Կանոնադրության համաձայն, ընտրությունները անցկացվում են բուհի ընդհանուր ժողովի միջոցով, որը ներկայացուցչական մարմին է, որը ընտրվում է ուսանողական խորհրդի և կուրսի կողմից, կուրսը ներկայացնում է իրենց ներկայացուցիչներին ուսանողական խորհրդում, այդպիսով ձևավորում է ընդհանուր ժողով: Միշտ այդպես են եղել մեր ընտրությունները, իսկ հիմա տնօրինությունը ինքն է կուրսերից ընտրում ներկայացուցիչների, այնպիսիներին, որոնք ուսխորհրդի նախագահի ընտրությունների ժամանակ իրենց ձայնը կտան տնօրենի ուզած թեկնածուին: Որտե՞ղ է գրված, որ տնօրինությունն իրավունք ունի խառնվելու էս գործերին: Կրթության մասին օրենքով ուսանողական խորհուրդը ինքնակարգավորվող մարմին է»: Ըստ մեր զրուցակցի, տնօրենի կամքին ենթարկվում են այնպիսի ուսանողներ, որոնք գնահատականի կամ վարձավճարի խնդիր ունեն :

Տնօրեն Սամսոն Դավոյանը ու բուհի որոշ ՀՀԿ-ական դասախոսներ լսարանից լսարան էին տեղափոխում ուսխորհրդի կազմին, որպեսզի լրատվամիջոցների ու բողոքավորների աչքից ու ականջից հեռու արագ կազմակերպեն ընտրությունները ու անցկացնեն իրենց թեկնածուին:

Ի դեպ, ուսանողները երեկ նամակ էին հղել նաև Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին` նրան դժգոհելով, որ բուհի ղեկավարությունը քաղաքականացնում է ուսխորհուրդը:Նախարարին ուղղված 3 կետանոց նամակի 3-րդ կետում գրված է . «Համալսարանի մի խումբ հանրապետական դասախոսներ՝ Արտակ Առաքելյանի գլխավորությամբ, ով հանդիսանում է ՀՀԿ Շիրակի մարզի երիտթևի նախագահ, ահաբեկում են ընդհանուր ժողովի՝ ուսխորհրդի նախագահի ընտրության մասնակիցներին,ստիպելով նրանց՝ ընտրել տնօրինության կողմից առաջադրված թեկնածուին ու այս ամենն այն դեպքում, երբ բուհերը օրենքով հանդիսանում են ապաքաղաքական կառույցներ։ Սրանով բուհի կառավարման մարմինները ստիպում են ուսանողական խորհրդին կուսակցականացնել ուսխորհուրդը՝ գործիք դարձնելով նախագահի առաջիկա ընտրությունները»։

Ներկայիս ուսխորհրդի նախագան Սոնա Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս ամենը անօրինականություն է, ոչ մի ուսանող չի մասնակցում կազմակերպչական հարցերի քննարկմանը, ամբողջը որոշում է տնօրինությունը: Նա նաև նշեց, որ հանրապետականացնում են ուսխորհուրդը, կանչում են ուսանողներին, ճնշումներ գործադրում նրանց վրա, իսկ վերջիններս խուսափում են պատմել, թե ինչ է քննարկվել իրենց ու տնօրինության միջև, վախենում են բարձրաձայնել:

Նշենք, որ մինչ մենք զրուցում էինք ուսանողներից մեկի հետ, որը նշում էր, թե ուսխորհրդի նպատակը ուսանողների շահերը պաշտպանելն է և չպետք է դիմազրկել այն, ուսանողները սկսեցին ձեռքերով հարվածել սեղաններին:

 

Գյումրի ժամանեց այս նույն բուհի մայրաքաղաքի ուսխորհրդի նախագահը, որի այցից հետո հետաձգվեցին ընտրությունները:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Ռոզա says:

    Հարգելի Նունե, կարիք ունեմ հավելելու, որ ՀՊՏՀ մայր ԲՈՒՀ-ի Ուսանողական խորհրդի նախագահ՝ Սևակի ժամանելուց հետո չէ որ ընտրությունները հետաձգվեցին: Սևակը ժամանել էր դեռևս առավոտյան, կարիք չկա այն ինֆորմացիան, որին վստահաբար չեք տիրապետում հրապարակել որպես հավաստի տեղեկատվություն:

  2. Ferdinant says:

    Ռոզա ջան,ինչպես ասում են,հերիք է մուտիտ անես:Մենք ենք այդտեղ եղել ու շատ լավ գիտենք,թե երդ այդ ընտրությունները չեղյալ հայտարարվեցին:ՃՃՃՃՃՃ

  3. Սիրանուշ says:

    Ընտրությունները հետաձգվեցին անօրինական լինեու և ոչ թե Սևակի այցի պատճառով
    Հ.Գ. Հիանալի պատասխան լրագրողի կողմից/հերիք է մուտիտ անես/, ոչինչ չկա ավելացնելու:ՊՊ

  4. Սոնա says:

    Ցավում եմ, որ ինքնուրույն չկարողացաք վերլուծել իրավիճակը,,,,

  5. Ղարիբ says:

    Հպարտանում եմ՝ լինելով այս ուսխորհրդի նախկին նախագահ և պատվավոր անդամ: Ապրեք, երեխեք, այս բուհի ուսանողական խորհուրդը եղել, մնում է և առաջիկայում էլ բոլորիս ջանքերով պիտի մնա ՀՀ տարածքում այն եզակի ՈՒԽ-երից մեկը, որը պահում է օրենքներում ամրագրված ՙՙ<> բնոորոշումը:

  6. Լիլիթ Ա. says:

    Որովհետև մանկավարժականի ռեկտորը ՀՀԿ-ն չէ:Դրա համարել վատաբանելով ման է գալիս:

  7. Անի Իսկանդարյան says:

    Ես նույնպես հանդիսացել եմ ՀՊՏՀ ԳՄ ՈՒԽ-ի անդամ,,,,իմ ուսանած տարիներին ՈՒԽ-ի նախագահն էր Ղարիբ Հարությունյանը, ով ընտրվել էր բացառապես ուսանողների կողմից,,,ԳՄ-Ի ՈՒԽ-ը միշտ եղել է կազմակերպված, նախանձելի կառույց, թե մարզի, թե հանրապետության մասշտաբով ,,,որը ինչպես տեսնում եմ հիմա փոխանցել ենք վստահելի ձեռքերի,,,,ակտիվ ուսանողների, ,,,…ԱՊՐԵՔ …

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031