Մայիսի 15-ին Ազգային ժողովում՝ հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբում, տեղի ունեցավ «Հայ-ռուսական թատերական հարաբերությունների խնդիրները եւ զարգացման հեռանկարները» թեմայով քննարկում: Քննարկմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, թատրոնների ղեկավարներ, ռեժիսորներ, դերասաններ: Հանդիպման մասնակիցները քննարկեցին հայ-ռուսական մշակութային կապերին, երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Այնուհետեւ նրանք անդրադարձան թատրոնի արդիական խնդիրներին:
ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը, ողջունելով թատերական գործիչներին ԱԺ-ում, նշեց, որ առաջիկայում խորհրդարանին կներկայացվի «Թատրոնի եւ թատերական գործունեության մասին» օրինագիծը եւ հանդիպման նպատակն է քննարկել թատրոնի եւ նրա հետ սերտորեն առնչվող մարդկանց խնդիրներն ու կիսել նրանց մտահոգությունները: ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարեւորեց ոլորտին առնչվող օրենք ունենալու անհրաժեշտությունը, քանի որ ոլորտը կարգավորելու խնդիրը վաղուց է ծագել:
Կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Դավիթ Հակոբյանը ներկայացրեց այսօր թատրոնի առջեւ ծառացած խնդիրները:
Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը նշեց, որ ժամանակն է՝ ունենալու թատրոնի եւ թատերական գործիչների շահերն ու հետաքրքրությունները պաշտպանող օրինագիծ:
Թատերական գործիչները խոսեցին նաեւ մարզային թատրոնների խնդիրների մասին:
Հեղինե Բիշարյանն առաջարկեց ձեւակերպել բոլոր առաջարկություններն ու դիտարկումները եւ ներկայացնել օրինագծի հեղինակներին:
Հանդիպման մասնակիցներն առաջարկեցին հանդիպել այլ ձեւաչափով եւ քննարկել խնդիրներն ավելի հանգամանալից:
Կարդացեք նաև
Ազգային ժողով
Իսկ թատերական գործիչների միության քարտուղարները, թատրոններով իսկապես մտահոգ մարդիկ որտե՞ղ էին: Բավական չէ այս ամենը…