Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արթուր Աբրահամը` Էդիսոն Միրանդայի եւ Կոնչիտայի մասին

Մայիս 15,2014 16:25

Aravot.am-ը երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամից հետաքրքրվեց, թե որեւէ տեղեկություն ունի՞ իր երբեմնի ոխերիմ մրցակից Էդիսոն Միրանդայից, որի վերելքը պրոֆեսիոնալ ռինգում փաստացի ինքը կանգնեցրեց, եւ եթե կոլումբիացին երրորդ անգամ ռինգում հանդիպելու ցանկություն հայտնի, կհամաձայնի՞:

«Որքան տեղյակ եմ, ինձ նոկաուտով պարտվելուց հետո մի քանի անգամ հաղթել է, պարտվել: Բայց նրա մասին կոնկրետ լուր չունեմ, որովհետեւ չեմ հետաքրքրվում: Ես ապրում եմ իմ կյանքով, իմ սպորտով: Իսկ եթե նոր մենամարտի առաջարկ անի, պատրաստ եմ: Ես ոչ մեկից վախենալու բան չունեմ եւ բոլորի հետ էլ կարող եմ մենամարտել»:

Աշխարհի չեմպիոնը խոսեց նաեւ «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ի կատարման, նրա զբաղեցրած չորրորդ տեղի եւ հաղթողի մասին: «Իհարկե, դիտել եմ Արամ MP3-ի ելույթը: Երգեց շատ լավ: Հայաստանի նման փոքր պետության համար դա շատ լավ տեղ է: Իսկ ինչ վերաբերվում է հաղթող ճանաչված ավստրիացուն, չեմ էլ ուզում անդրադառնալ», -ասաց Արթուր Աբրահամը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Անունը փոխած, գերմանիայի դրոշի տակ հանդես եկող «հայ» բռնցքամարտիկը:

    • Վեմիր says:

      Ու ինչ բան ունես ասելու իրա դեմ․ Ինքը երկրի համար օտարության մեջ ավելի շատ բանա արել քան քո երկրի ամբողջ իշխանությունը վերցրած

    • Մարիամ says:

      Միգուցե անունը փոխել է, բայց երբեք իր հայ լինելուց չի հրաժարվել ու երբեք իր հայրենակիցներին առիթ չի տվել, որպեսզի նրա արարքների համար ամաչեն՝ ի տարբերություն Եվրոպայում բնակվող, հայկական ազգանուն կրող մեր շատ հայրենակիցների:

  2. Գագիկ Ջուլհակյան says:

    Այ Վարազ Սյունի, դու ի՞նչ ես արել քո կյանքում, որ նման մարդու նկատմամբ փորձում ես կարծիք հայտնել: Եթե դու նույնիսկ Հայաստանից հեռացած չլինեիր, էլի նման արտահայտություն պիտի թույլ չտաիր: Երեւում է, որ ուղղակի անտեղյակ մարդ ես:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031