Արդեն երրորդ-չորրորդ անգամ է հարձակման ենթարկվում fnews.am օրաթերթի կայէջը: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց fnews.am-ի հիմնադիր Գայանե Զարգարյանը:
Նաեւ հավելեց, որ շահարկումներից խուսափելու համար մինչ այդ զերծ են մնացել այդ մասին խոսելուց: Կայքի աշխատանքները կվերականգնվեն օրվա ընթացքում: Գայանե Զարգարյանը նշեց, որ մի քանի օր առաջ էլ իրենց ֆեյսբուքյան էջերն էլ էին վնասել մի հրապարակումից հետո, որ մինչ այդ խնդրել էին հեռացնել, սակայն fnews.am-ը չի հեռացրել: «Մենք աշխատում ենք փաստերով, առանց ավելորդ հերյուրանքների ու ապատեղեկատվության պահպանելով լրագրողական բոլոր նորմերը, խորհուրդ ենք տալիս, որ մյուսներն էլ այդպես վարվեն եւ լինեն իրենց ճիշտ տեղում, այլ ոչ թե ինչ-ինչ բաների պատճառը փնտրեն հրապարակումների մեջ»,- ասաց Գայանե Զարգարյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ