Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ,1985թ. ծնված Արշակ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ շարունակաբար, 2013թ. հուլիսի 7-ից մինչեւ նույն տարվա սեպտեմբերի 2-ը ընկած ժամանակահատվածում բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Հաղարծնի տեղամասի տարբեր պահաբաժիններից կատարել է առանձնապես խոշոր չափերի հասնող, ընդհանուր 1 միլիոն 120 հազար դրամ սակագնային արժեքով տարբեր տեսակի թաց կանգուն ծառերի ապօրինի հատումներ, պետությանը պատճառելով 5 միլիոն 600 հազար դրամ նյութական վնաս:
Ըստ «Դատալեքս» կայքի` Արշակ Հարությունյանը մեղադրվում է նաեւ այն բանի համար, որ նա «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Հաղարծնի տեղամասի տեսուչ Մարինե Պետրոսյանին տվել է 30 հազար դրամ արժողությամբ մեկ գառ եւ 30 հազար դրամ առեւտրային կաշառք: Ա. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգքրի 200 հոդվածի 1-ին մասով («Առեւտրային կաշառքը») եւ 296 հոդվածի 3-րդ մասով(«Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը, խոշոր վնաս պատճառելով»): Ա. Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունը մեկնարկել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ