Լրահոս
Օրվա լրահոսը

Օլիգարխների եւ շահերի բախման արանքում. Ըստ վերլուծաբանների, Հովիկ Աբրահամյանը ժամանակ է ձգում. «Մեդիալաբ»

Մայիս 15,2014 15:37

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որն ինքն էլ ստվերում աշխատող խոշոր գործարար է, փորձելու է ընդհանուր հայտարարի գալ գործարարների հետ: Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի եւ խոշոր գործարարների հանդիպմանը, «Մեդիալաբի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Ըստ նրա, ի տարբերություն Տիգրան Սարգսյանի, տիրապետելով գործարարների խնդիրներին, Հովիկ Աբրահամյանը փորձելու է նոր խաղի կանոններով աշխատել՝ մի կողմից չճզմել գործարարներին, մյուս կողմից՝ բյուջեի միջոցների հավաքագրումն ապահովել:

«Նոր վարչապետը գիտակցելով, որ եթե բան չփոխի դառնալու է Տիգրան Սարգսյան, փորձելու է գործարարների հետ ընդհանուր հայտարարի գալ»,-ասում է վերլուծաբանը:
Հիշեցնենք, որ 14-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում փակ քննարկում է ունեցել խոշոր հարկատու գործարարների հետ: Կառավարության հրապարակած պաշտոնական տեղեկատվության համաձայն, Հովիկ Աբրահամյանը կարևորել է տնտեսվարող սուբյեկտների դերակատարությունը Հայաստանի տնտեսական զարգացման գործում:

«Հստակ պատկերացնում եմ ձեր դերը բնակչության զբաղվածության, եկամուտներ ապահովելու, տնտեսության մեջ ներդրումներ կատարելու և ժամանակակից տնտեսություն ստեղծելու գործում: Հատկապես կարևորում եմ ձեր ներդրումը պետական բյուջեի եկամուտների ապահովման հարցում», – նշել է Աբրահամյանը:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, վարչապետը գործարարների հետ քննարկել է երկրի տնտեսության ներկայիս վիճակին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերի «լայն շրջանակ»:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ գործարարներից ակնկալում է անկեղծ գնահատականներ, առաջարկություններ և պատրաստ է համատեղ քննարկել ներկայացվող յուրաքանչյուր նախաձեռնություն: Հանդիպումից հետո գործարար աշխարհի ներկայացուցիչները հիմնականում խուսափել են ԶԼՄ-ների հետ շփումներից: «Ազատության» փոխանցմամբ, գործարարները կառավարությունից հիմնականում մի բան են պահանջել՝ հավասար պայմաններ բոլորի համար։

Երվանդ Բոզոյանի խոսքով, հավասար դաշտի ստեղծման մասին հեքիաթները մշտապես եղել են, բայց իրականում որեւէ բան չի փոխվել: Ըստ նրա, իրականությունն այն է, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կաբինետը կառավարման վեց տարիների ընթացքում իր հակաստվերային քաղաքականությամբ ոչնչացրել է գործարար խավը:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031